Արդարադատության նախարարությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն խորացնում են համագործակցության ուղիները

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյդի և «Դիմոքրասի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմի գլխավորած պատվիրակությունները. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ նախարարության հետ երկարատև և շարունակական համագործակցության համար, նշելով, որ գործակալությունը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք կարևոր բարեփոխումների իրականացման գործընթացում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Դիմոքրասի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում և հզորացում» նոր հնգամյա ծրագիրը, որն ուղղված է սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող հարցերին։

Ծրագիրը ներառում է ՀՀ-ում խոցելի խմբերի՝ տեղահանված բնակչության, կանանց, կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների կենսապայմանների բարելավման, համապատասխան օրենսդրական դաշտի զարգացման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հնարավորության ապահովման և մի շարք այլ նշանակալից նպատակներ։

Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և մի շարք այլ փոխկապակցված ուղղություններով իրավական բարեփոխումների շրջանակներում «Պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի հետ Արդարադատության նախարարության համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության ամրապնդման վերաբերյալ: