Ալիևի և նրա պաշտոնյաների կողմից օգտագործվող լեզուն կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին. Դեյվիդ Ֆիլիպս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումներում Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա պաշտոնյաների կողմից օգտագործվող լեզուն կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին։

Ըստ նրա՝ իրավապաշտպանները, միջազգային կառույցները, անկախ մեդիան ահազանգ են հնչեցնում։

«Առաջարկները, որ ես արել եմ հունիսին, այդ թվում՝ պատժամիջոցները, 907 ակտը, հումանիտար միջանցքի ակտը, Մագնիտսկու ակտը պետք է կիրառվեն։ ԱՄՆ-ը պարբերաբար կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, որոնց հաջորդել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու երեք հայերի կորուստը»,- նշեց Ֆիլիպսը։

Նա ընդգծեց, որ պաշտոնյաների ու Ադրբեջանի կոռուպցիոն ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներն ավելի արդյունավետ կլինեն։

Ֆիլիպսը նաև հայտնեց, որ Արցախում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների հավաքագրման ծրագիր է իրականացնում։ Այն տեղեկություններ է պարունակում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության մասին։

Ֆիլիպսն անդրադարձավ նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում, սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի ժամանակ իրագործած պատերազմական հանցագործություններին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ հումանիտար իրավունքների խախտմանը, ապօրինի դատավարություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան