Մեկ տարում` երկու անգամ. մեկնարկել է ամենամեծ և մասշտաբային TOON EXPO-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը՝ TOON EXPO-ն, այս տարի անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Տեղական և միջազգային ավելի քան 80 ընկերություններ իրենց առաջարկներն այս անգամ այցելուներին հնարավորություն կունենան ներկայացնել 5 օր շարունակ։ Ցուցահանդեսի կազմակերպիչը «Բիգ փրոջեքթս» ընկերությունն է։

Խոշոր կազմակերպություններին մեկ հարկի տակ հավաքած աննախադեպ ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Տարբեր ոլորտների ամենահետաքրքիր առաջարկներին հնարավոր կլինի ծանոթանալ մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նախորդ երկու ցուցահանդեսներն ունեցել են շուրջ 70 հազար այցելու․ այս անգամ ակնկալիքներն ավելին են։ 5-օրյա բացառիկ ցուցահանդեսին ընկերությունները ներկայանում են հատուկ առաջարկներով, զեղչերով և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Defanse Housing-ն է, հիմնական հովանավորը՝ RED Invest group-ը, որը ցուցահանդեսին ներկայանում է նոր նախագծերով, այդ թվում՝ այցելուներին հնարավորություն տալով ներդրումներ անել Դուբայում։

Սևանի 21 հասցեում կառուցվող «Շանթ» բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրը պատրաստ կլինի մինչև 2027 թվականը, էքսպոյի շրջանակում այցելուները կարող են ամրագրումներ անել մեծ զեղչերով և հատուկ առաջարկներով։

2014 թվականին հիմնադրված «ԱրմԲազալտ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է շարունակական բազալտի մանրաթելի արտադրությամբ, ցուցահանդեսին ներկայանում է արդեն 3-րդ անգամ՝ ներկայացնելով Armbas ապրանքանիշը։

Պաշտպանության նախարարությունը ևս մասնակցում է Տուն էքսպոյին՝  ներկայացնելով երկու տարբեր առաջարկներ զինծառայողների համար՝ արտոնյալ պայմաններով։ Էքսպոյի շրջանակներում զինծառայողները կարող են բնակարան ձեռք բերել անմիջապես կառուցապատողից։

«Տեխնոտուն»-ը ցուցահանդեսին ներկայացնում է Նորքի Այգիներ 180 հասցեում կառուցվող նոր, յուրահատուկ, ճարտարապետական լուծումներով բնակելի համալիրը։ Ընկերությունը ցուցահանդեսին մասնակցում է 2-րդ անգամ՝ հաշվի առնելով առաջին էքսպոյում գրանցած արդյունքը։

Օդափոխության, օդորակման, ավտոմատացման և օդի խոնավացման համակարգերի ընտրության, նախագծման և ինտեգրման ոլորտում մասնագիտացած DS Vent ընկերությունը ևս այցելուներին մեծ զեղչեր ու հատուկ առաջարկներ է խոստանում։

«Դիզայներ Ռադիատորս Արմենիա» ընկերությունն անգլիական «Դուրաթերմ» ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Ընկերությունը ցուցահանդեսին ներկայացնում է դիզայներական լյուքս դասի ջեռուցման մարտկոցներ՝ 10 տարվա երաշխիքով և ֆանտաստիկ ջերմային հաղորդունակությամբ։

Ցուցահանդեսին զուգահեռ՝ նաև լավ տրամադրությունն է ապահովված․ խաղարկություններ, թեմատիկ հանդիպումներ ու խաղեր և երեխաների համար առանձնացված տարածքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան