Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուն Անի Չատինյանն է․ ՀԿ-ներից մեկը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ։ Պահանջում է «Փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով «ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն անվավեր ճանաչել, «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արտակ Միքայելի Ասատրյանին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովին ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնել։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում, ի թիվս այլնի, ներառված է նաև Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունը։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտը թեկնածուներ ընտրելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 8-ին հրապարակել է մրցույթի վերաբերյալ հայտարարություն։ Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 18-ն էր։

Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ներգրավման նպատակով սահմանված ժամկետում դիմել են հետևյալ կազմակերպությունները՝ ներկայացնելով մեկական թեկնածուներ.

1. «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ, տնօրեն Լիլիթ Միրզոյան, թեկնածու՝ Արտակ Միքայելի Ասատրյան:
2. Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ, խորհրդի նախագահ Կամո Ասատրյան, թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան:
3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ, նախագահ Արթուր Սաքունց, թեկնածու՝ Անի Ժիրայրի Չատինյան:

Մրցութային հանձնաժողովը 2023 թվականի օգոստոսի 22-ին կայացրել է «Փաստաթղթի անհամապատասխանության հիմքով «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի դիմումի ընդունումը մերժելու մասին» թիվ 1, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» թիվ 2 և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» թիվ 3 որոշումները: Այսինքն՝ երկու թեկնածուների դիմումները վերադարձվել են, որպեսզի շտկվեն թերությունները, իսկ մեկ թեկնածուի դիմումի ընդունումը մերժվել է, որի հետ էլ, փաստորեն, «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն անհամաձայնություն ունի և դիմել է վարչակա դատարան։

Ըստ ԲԴԽ կայքում առկա տվյալների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի և Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կողմից սահմանված ժամկետում կրկին ներկայացվել են փաստաթղթեր, և թեկնածուի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովը, 2023 թվականի օգոստոսի 25-ի նիստում ուսումնասիրելով Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի խորհրդի նախագահի կողմից կրկին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը, արձանագրել է, որ կազմակերպության կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ արձանագրված թերություններից մեկը չի վերացվել, ուստի որոշում է կայացվել Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կողմից որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու Դավիթ Լևոնի Հակոբյանի առաջադրման վերաբերյալ դիմումի ընդունումը փաստաթղթի անհամապատասխանության հիմքով մերժելու մասին։

Միաժամանակ, Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի կրկին ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, որոշում է կայացրել Դատավորների ընդհանուր ժողովին որպես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացնել՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից առաջադրված Անի Ժիրայրի Չատինյանի թեկնածությունը:

Արաքս Մամուլյան