Ամենահարուստ և «ամենաաղքատ» թեկնածուները․ ինչ կարողություն են հայտարարագրել քաղաքապետի պաշտոնի հավակնորդները

Լուրեր

15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Factor.am-ն արդեն ներկայացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահարուստ հավակնորդի՝ Հայկ Մարությանի ունեցվածքը։

Սեպտեմբերի 17-ի ընտրությունների մյուս մասնակիցների հայտարարագրերը շատ ավելի համեստ են։ Թեկնածուները, հիշեցնենք, ներկայացրել են 2023 թ․ օգոստոսի դրությամբ նախորդ 1 տարվա իրենց գույքն ու եկամուտները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը միակն է, որ կրիպտոարժույթ ունի։ Նա հայտարարագրել է 2․40 բիթքոին, 13․9 մլն դրամ և 3100 դոլար։ Բիթքոինի առքուվաճառքից Ավինյանը ստացել է 7․2 մլն դրամ։ Անցած 1 տարում նա եկամուտ է ունեցել նաև «Հայբիզնեսբանկից»՝ որպես խորհրդի անդամ 4 մլն դրամ աշխատավարձ, Երևանի քաղաքապետարանից՝ 12 մլն դրամ աշխատավարձ։ Նաև 11 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Արմեն Ավինյանից։  

Բնակարան կամ առանձնատուն Ավինյանը չի հայտարարագրել, բայց ունի ավտոտնակ Խանջյան փողոցում (18․6 քմ) և 2022 թ․ արտադրության Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենա։

«Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող փաստաբան Նորիկ Նորիկյանը եկամուտ է ստացել փաստաբանական ծառայությունների մատուցումից՝ 24․9 մլն դրամ։ Հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 14․5 մլն դրամ և 13․5 հազար դոլար։

Երևանի Անդրանիկի փողոցում նա ունի 89․8 մ² մակերեսով բնակարան, ոչ բնակելի տարածք Օրբելի փողոցում (78 քմ), հողամասեր՝ Կոտայքի Պռոշյան համայնքում (0․103 հա), Արագածոտնի Ափնագյուղում (ընդհանուր 5․4 հա)։ Նորիկյանն ունի 2 ավտոմեքենա՝ 1999թ․ արտադրության Mercedes Benz E320 մակնիշի և 2017 թ․ արտադրության Lexus GX 460։

«Հաղթանակ» կուսակցության թեկնածու, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն այժմ «Սկեվռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի գլխավոր տնօրենն է, որտեղից էլ ստացել է 511 հազար դրամ աշխատավարձ։ Նա հայտարարագրել է 43 մլն դրամ և 270 հազար դոլար, 18% բաժնեմաս է նշել «Վիկտորիա կոնցեռն» ընկերությունում, բայց այդտեղից ստացված եկամուտ չի նշել։

Դիլիջանում Մնացականյանն ունի առանձնատուն (90 մ²) և հողամաս (780 մ²)։ Վարում է 2018թ․ արտադրության Volvo XC90 T5 2.0T մակնիշի ավտոմեքենա։

 «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջին համար Նելլի Հարությունյանն իրավախորհրդատու է աշխատում «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում։ Նա ունի 2 բնակարան՝ Գրիբոյեդովի փողոցում (75․5 քմ), և Ադոնցի փողոցում  (99․41 քմ), ավտոտնակ (18 քմ)։ Ադոնցում կառուցվող շենքերից մեկում ևս մեկ բնակարան գնելու իրավունք ունի (102․7 քմ)։ Հայտարարագրել է «Նիսսան Տիդա» մակնիշի 2008 թ․ արտադրության ավտոմեքենա։
Տարվա ընթացքում Հարությունյանը «Հայաէրոնավիգացիայից» ստացել է 10․7 մլն դրամ աշխատավարձ, 3․6 մլն դրամ թոշակ, 2 փոխառություն է վերցրել «Արդշինբանկից»՝ ընդհանուր 42 մլն դրամ։ Հայտարարաագիրը ներկայացնելիս ունեցել է 10 հազար դոլար, 5000 եվրո և 1․6 մլն դրամ։

 Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը բնակարան ունի Պարոնյան փողոցում (79 մ²)։ Տարվա ընթացքում նա որևէ եկամուտ չի ստացել, չունի ավտոմեքենա, թանկարժեք գույք, իսկ դրամական միջոց նշել է 300 հազար դրամ։

 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունից Արման Ղուկասյանը փորձագետ է «Սպուտնիկ Արմենիա» ընկերությունում, որտեղից ստացել է 1․8 մլն դրամ աշխատավարձ։ 2․2 մլն ռուբլի աշխատանքի վարձատրություն է ստացել Միջազգային փորձագիտական կենտրոնից։ Առձեռն նա հայտարարագրել է 300 հազար դրամ։

«Հանրապետության» թեկնածու Արտակ Զեյնալյանը Հր․ Քոչար փողոցում ունի բնակարան (108․2 մ²) և ավտոտնակ (17․8 մ²), 2 բնակարան Քանաքեռում (77․2 մ² և 67․7 մ²)։ Toyota «RAV 4 2.5 Hibrid» մակնիշի 2017 թ․ արտադրության ավտոմեքենա։ Անցած 1 տարում ձեռնարկատիրական գործունեությունից նա ստացել է 10 մլն 249 հազար դրամ, և 1․19 մլն դրամ կենսաթոշակ։ Հայտարարագրման պահին ունեցել է 26․3 մլն դրամ, 110 հազար դոլար, 4500 դոլար։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Երվանդ Թարվերդյանը «Արարատ ֆիշ» ընկերության հիմնադիրն ու տնօրենն է։ Հողամասեր ունի Կոտայքի մարզի Քասախ բնակավայրում (0․354 հա), Զովունիում (ընդհանուր 0․28 հա)։ Նա ստացել է 3 մլն դրամ աշխատավարձ իր ղեկավարած ընկերությունից և 26․5 մլն դրամ շահաբաժին։ Անցած տարում աշխատավարձեր է ունեցել նաև «Արեգա» պահածոների գործարանից՝ 1․8 մլն, «Ֆլագշիփ» ՍՊԸ-ից՝ 3․6 մլն դրամ, «Գլոբալ Քեմիքլս» ՍՊԸ-ից՝ 1․4 մլն դրամ։ Հայտարարագրել է 444 հազ դրամ և 463 դոլար։ Թարվերդյանն արժեթղթեր և ներդրումներ ունի «Գլոբալ Քեմիքլս» ՍՊԸ-ում (50%), «Գլազեթ» ՍՊԸ-ում (100%), «Կարոլինա Սերվիսում» (100%), «Արարատ ֆիշ» ՍՊԸ-ում (100%), «Արեգա» պահածոների գործարան ՍՊԸ-ում (100 %), «Էլ Մոբիլ» ՍՊԸ-ում (70 %), «Սարդարապատ ֆուդ» ՍՊԸ-ում (100 %), «Ֆլագշիփ» ՍՊԸ-ում (100 %), «Վենոմ պրոդ» ՍՊԸ-ում (70 %), «Ամասիս» ՍՊԸ-ում (50%), «Հոլիդեյ քլաբ» ՍՊԸ-ում (100 %)։

«Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ունի 3 բնակարան Երևանում՝ Սևակ (122 քմ), Աբովյան (40 քմ) և Դեմիրճյան փողոցներում (46 մ²), «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա (2007 թ․)։ Իր գործատուներից մեկի անունը Խաժակյանը գաղտնի է պահել՝ նշել է, որ 27․8 մլն դրամ աշխատավարձ է ստացել, սակայն կազմակերպության անունը՝ ոչ, միայն ոլորտն է նշել՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ազգային ագրարային համալսարանից ստացել է 1․1 մլն դրամ աշխատավարձ, իսկ քաղաքապետարանից՝ 865 հազար դրամ փոխհատուցում։ Նա ունի 5․6 մլն դրամ և 2397 դոլար։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից Սուրեն Պետրոսյանը Պետական կառավարման ակադեմիայի դասախոս է։ Նա ունի բնակարան Քանաքեռում (47․5 մ²), և ավտոմեքենա՝ «BMW X5» մակնիշի (2008 թ.)։ Պետրոսյանն ակադեմիայից ստացել է 25 հազար դրամ աշխատավարձ, «Էդելվեյս Գրուպ» ՍՊԸ-ից՝ 9000 եվրո շահաբաժին։ Ունի 5․6 մլն դրամ։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը բնակարաններ ունի Երևանում (54․9 քմ) և Ալավերդիում (95 քմ): Նրա միակ եկամուտը տարվա ընթացքում ֆիզիկական անձից ստացած օգնությունն է՝ 5000 դոլար։ Դրամական միջոցները կազմել եմ 180 հազար դրամ և 15 դոլար։

«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Երևանի կենտրոնում ունի բնակարան՝ ավտոտնակով (143․6 քմ և 21 քմ), Կոտայքի Նուռնուս գյուղում հողամաս (525 քմ), վարում է «Հոնդա CRV 2․4» մակնիշի 2018 թ․ արտադրության ավտոմեքենա։ Եկամուտը միայն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է՝ 9․3 մլն։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին Թևանյանը կանխիկ ունեցել է 25 մլն դրամ, 110 հազար եվրո և 120 հազար դոլար։ 

«Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանի հայտարարագիրն «ամենաաղքատն» է։ Նա թեև հաշվառված է Երևանում, բայց բնակվում է Կոտայքի մարզում՝ Ջրվեժում։ Անշարժ, շարժական, թանկարժեք գույք չունի, եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթուղթ կամ այլ ներդրում չի ներկայացրել և չի աշխատում։ 

 

Գայանե Խաչատրյան