MANտաժ․ թե ինչ եղավ, երբ հոլովակից մի քաղաքապետ պակասեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
Բոլորը

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ հրապարակեց իրենց նախընտրական հոլովակը, հետո գրեթե նույն բովանդակությամբ հոլովակ հրապարակեց ֆեյսբուքյան «Ճիշտը» էջը, որով կիսվեց ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Հայկ Մարությանի հրապարակած հոլովակում ցուցադրվում է 2021-ի նոյեմբերի 24-ին MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման համաձայնագրի ստորագրման պահը: Նախկին քաղաքապետ Մարությանը, ըստ էության, ցանկացել է ցույց տալ, որ դա նաև իր կատարած աշխատանքի արդյունքն է: Իսկ որպեսզի ներկայացվի հակառակը, ՔՊ վարչության փոխնագահի էջում հայտնված գրեթե նույնաբովանդակ տեսանյութում Հայկ Մարությանը չկա․ նրա փոխարեն հայտնվել է իրենց քաղաքական թիմի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ուշագրավ է, որ հոլովակը  հրապարակած «Ճիշտը» էջը ֆեյսբուքում 30 հազար հետևորդ ունի, որտեղ ՔՊ-ին սատարող և ընդդիմադիր ուժերին քննադատող գրառումներ են։ Դրան Մարությանն արձագանքեց ֆեյսբուքյան գրառմամբ։

«ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալն իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը: Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել՝ կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք…»,- գրել է Մարությանը:

Ուրիշի խոսք ասելով՝ Հայկ Մարությանը, հավանաբար, նկատի ունի Տիգրան Ավինյանին։ Նույնաբովանդակ երկու հոլովակների միակ տարբերությունն այն է, որ Հայկ Մարությանի կադրերն ու խոսքը փոխարինված են Տիգրան Ավինյանի կադրերով ու հարցազրույցով։

Տեսանյութից Հայկ Մարությանին հեռացնելը Տիգրան Ավինյանն ամոթալի է որակում՝ միևնույն ժամանակ պնդելով, թե Վահագն Ալեքսանյանը չէ դրա հեղինակը:

Վահագն Ալեքսանյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Նրա հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը հարցեր են ուղղել՝ «Ո՞ւր է անհետացել Հայկ Մարությանը», «Էժան բաներ մի արեք»: Հնչած հարցադրումներին Ալեքսանյանն իր էջում չի արձագանքել, փոխարենը մեկ այլ օգտատիրոջ հրապարակման մեկնաբանություններում, ըստ էության, չի հերքել, որ մոնտաժի միջոցով հեռացրել են Հայկ Մարությանին։

«Այսինքն՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ Կառավարության կողմից ներգրավված և ամբողջությամբ Կառավարության կողմից մարվող վարկային միջոցներով ՄԱՆ-երի գնումը յուրացնելը հե՞չ: ՄԱՆ-երի վրա համայնքային կես լումա չի ծախսվել, ամբողջը Կառավարության վերցրած վարկն է և եվրոպական դրամաշնորհը»,- գրել է ՔՊ վարչության փոխնախագահը:

Որ գերմանական 12 մետրանոց MAN ավտոբուսնների ձեռքբերման համաձայնագիրը ստորագրվել է քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, փաստ է, բայց MAN մակնիշի ավտոբուսների գնման ծրագիրը ֆինանսավորել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ տրամադրելով 20 միլիոն եվրո սուվերեն վարկ և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը՝ տրամադրելով 5 մլն եվրո դրամաշնորհ։ Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին Ֆինանսների նախարարությունում։ Փաստաթուղթը ստորագրել են այդ ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը, նրա կողքին նստած և այդ ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության այդ ժամանակվա տնօրեն Էլբակ Թարփոշյանը։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին նաև Կառավարության այլ ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաեւ միջազգային և դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ:

Արդեն 2022-ի մայիսին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այս փաստաթուղթն էլ ստորագրել է այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հատկանշական է, որ 20 միլիոն եվրո վարկը մարում է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ Կառավարությունը։ Այսինքն՝ MAN մակնիշի ավտոբուսների գնման համար համայնքային բյուջեից գումար չի հատկացվել։ Տիգրան Ավինյանն էլ շեշտում է՝ վարկի պատասխանատուն Կառավարությունն է, և ճիշտ չէ ողջ թիմի արած աշխատանքը վերագրել մեկ մարդու:

Թեև քարոզարշավի 3-րդ օրն է, բայց թեկնածուների միջև պայքարը գնալով թեժանում է․ ՔՊ-ի նախընտրական կարգախոսին՝ «Ասե´ք, կանե´նք», երեկ Հայկ Մարությանը արձագանքել էր նախընտրական հոլովակին կից գրելով՝ «Առանց ասելու էլ արեցինք )))»:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան