Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի գործով կալանավորվել է «Զիլ»  մակնիշի մեքենայի վարորդը 

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով կալանավորվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Վթարից հետո վարորդը գտնվում էր բժշկական կենտրոնում։ Այս ընթացքում նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէր։ Այժմ արդեն, Քննչական կոմիտեն նրա առողջական վիճակը բավարար է գնահատել՝  նրան մեղադրանք ներկայացնելու, ինչպես նաև կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար, որը դատարանը բավարարել է։ Մեր տեղեկություններով՝  վարորդը նաև ցուցմունք է տվել։

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ Դատախազության՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել Կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները: Հոծ գծի առկայության պայմաններում, որը բաժանել է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշել՝ ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տվել երթևեկելի մասի սահմանները, Հ.Պ.-ն չի իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, որի արդյունքում ճանապարհահատվածի հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն Միխաիլի Մարգարյանի վարած «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային: 

«Վթարի հետևանքով Հ.Պ.-ն անզգուշությամբ առաջացրել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մառլեն Միխաիլի Մարգարյանի և ուղևորներ՝ Մուշեղ Արայիկի Էլոյանի, Լիաննա Վաչագանի Քոչինյանի, Եվա Արտակի Փարսյանի, Նարե Սուրենի Ամարյանի, Հելեն Վաչիկի Դադայանի, Ամալյա Արմենի Մնացականյանի, Բարիս Մարատի Թորոսյանի, Անահիտ Ռուբիկի Հակոբյանի, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանի, Արայիկ Սուրենի Մուրադյանի մահը: Այսօր պարզ դարձավ, որ հիվանդանոցում մահացել է նաև ուղևոր Էդուարդ Քոլոյանը։

Վթարի հետևանքով ուղևորներ Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանի, Լիլիթ Վանոյի Ղուկասովայի, Էդուարդ Գագիկի Սահակյանի, Պայծառ Սաբիրի Ավանեսյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Արաքս Մամուլյան