«Սուրմալու»-ի գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Մեկ տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը կքննի դատավոր Գագիկ Պողոսյանը։ Մեղադրյալի աթոռին 3 անձ է, որոնք բոլորն ազատության մեջ են։

«Դատալեքս»-ում առկա է մեղադրյալների մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։ Ըստ այդմ՝ Վահագն Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առևտրի իրականացման վայրի առևտրի օբյեկտների, վաճառատեղերի և պահեստների տրամադրման» պայմանագրով Առևտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը և նույն պայմանագրի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման և իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև առաջացել է այլ ծանր հետևանքներ, այն է՝ փլուզվել են Առևտրի կենտրոնի չորս հարկանի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են Առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքները, բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ թեթև, միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ծխահարվել են մի շարք անձինք, որոշ դեպքերում ամբողջությամբ այրվել և շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց պատճառվել է ընդհանուր 3.579.230.495 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Գարիկ Արկադյայի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ:

Մհեր Վարուժանի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վահագն Գևորգի Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ։

Արաքս Մամուլյան