«Ամբողջ Հայաստանը սահմանամերձ է, որ բոլորը լքեն իրենց տները, ո՞ւր կհասնի»․ Երասխի միակ բուժաշխատողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Երասխ գյուղի միակ բուժաշխատող Ջուլիետա Ղազարյանը գիշեր-ցերեկին չի նայում, երբ համագյուղացիներն իր օգնության կարիքն են ունենում։

«Կապ չունի՝ շաբաթ, թե կիրակի է, առավոտ է, թե՝ երեկո, ես միշտ կապի մեջ եմ բնակիչների հետ»,- ասում է բուժքույրը։

Նա ընտանիքի հետ Երասխ է տեղափոխվել 40 տարի առաջ։

Երասխ գյուղին ամենամոտ հիվանդանոցն Արարատ քաղաքում է, որը մոտավորապես 20 կմ հեռու է գյուղից, և սովորաբար առաջին բուժօգնությունը ցուցաբերում է Ջուլիետա Ղազարյանը։ Նրա աշխատանքային օրը սկսվում է ժամը 9-ին, տնայցեր կատարում է օրվա երկրորդ կեսին։

Ժպիտով է ասում, որ չնայած աշխատանքային օրն ավարտում է ժամը 5-ին, բայց դրանից հետո էլ չի դադարում ստանալ բնակիչներից զանգեր, կարիք է լինում նաև այցելել նրանց։

Գործից զատ՝ Ջուլիետա Ղազարանը սիրում է ժամանակն անցկացնել հատկապես թոռների հետ, շուտով ծոռնիկներ կունենա։ Եթե ազատ ժամանակ է ունենում, զբաղվում է հողագործությամբ։ Երասխի միակ բուժքույրն իրեն չի պատկերացնում առանց գյուղի, չի պատրաստվում լքել Երասխը՝ չնայած կրակոցներին և դժվարին պայմաններին։

«Ամբողջ Հայաստանը սահմանամերձ է, որ բոլորը լքեն իրենց տները, ո՞ւր կհասնի»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Հարությունյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: