Ինչ է հայտնի մոր կողմից երեխային բռնության ենթարկելու ահասարսուռ դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Սոցցանցերում այսօր տարածված տեսանյութը հանրային բուռն քննարկումներ է առաջացրել․ դրանում երևում է, թե ինչպես է մայրը բռնության ենթարկում 10-11-ամյա դստերը, հարվածում, թքում նրա վրա, մերկացնում ու սեռական բռնության ենթարկում՝ այդ ամենին մասնակից դարձնելով իր մյուս՝ ավելի փոքր տարիքի երեխաներին։ Շատ չանցած ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել և բերման է ենթարկվել։ Օրվա երկրորդ կեսին ոստիկանությունը տեսանյութ  հրապարակեց, որտեղ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գավառում։ Այժմ պարզվում են դեպքի բոլոր մանրամասներն ու կատարվածի դրդապատճառը։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ կնոջ 5 երեխաները եղել են ոստիկանության հասարակական անվտանգության գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմնին։

Ի՞նչ պատիժ կարող է սպառնալ նրան տեսանյութում արձանագրված արարքների համար։ Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ ակնհայտ է, որ բռնություն գործադրող կինը հատուկ նպատակային ցավ ու տառապանք է պատճառում երեխային։ Ըստ փորձագետի՝ այն փաստը, որ երեխային մերկացնում են և մերկ վիճակում նկարահանում, արդեն բավարար է, որ քննարկվի մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու և տարածելու հանցակազմը։

Դավիթ Թումասյանը նշում է՝ այս դեպքում նվազագույն պատիժը հանցագործությունների համակցությամբ 14 տարի ժամկետով ազատազրկումն է, իսկ առավելագույնը՝ 25 տարի։

Ընտանիքը մայիսին Գավառից տեղափոխվել է Երևան։ Թե երբ է իրականում նկարահանվել տեսանյութը, այս պահին հայտնի չէ, միայն կարելի է արձանագրել, որ կադրում երևում է միացված ջեռուցիչ սարք, հետևաբար՝ դա եղել է տարվա ցուրտ ամիսներին։

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աշխատակից Մամիկոն Գալոյանը Factor TV-ին հայտնեց, որ նախորդ տարի էլ հայրն է երեխաներից մեկին սեռական բռնության ենթարկել։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տնօրեն Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ ընտանիքի հայրը սեռական բռնության է ենթարկել երեխային, իրենց կենտրոնից գնացել էին համայնք՝ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ Տաթևիկ Աղաբեկյանի՝ երեխայի նկատմամբ սեռական բռնության պարագայում պետությունը չունի հստակ ընթացակարգ, որպեսզի տարբեր կառույցներ կամ երեխաների խնամքը ստանձնած մասնագետներ իմանան, թե նման դեպքերում որոնք են իրենց քայլերը։

Դավիթ Թումասյանի խոսքով՝ ամենալուրջ խնդիրն այս տեսանյութում երեխային պիտակավորելն է, երկրորդային զոհականացման ենթարկելը։ Ըստ փորձագետի՝ տեսանյութի տարածումը լուրջ վտանգի տակ է դնում երխայի սոցիալիզացիան։

Ըստ Թումասյանի՝ կարևոր է նշանակել դատահոգեբանական փորձաքննություն կնոջ նկատմամբ՝ հասկանալու՝ արդյո՞ք նա գիտակցել է՝ ինչ է կատարում, և արդյո՞ք չունի հոգեկան առողջության խնդիրներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նախարարությունն աշխատում է իրավապահ մարմինների հետ և դեպքի մանրամասները պարզվելուց հետո, գերատեսչության լիազորությունների շրջանակում, անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։

ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ դեպքի առնչությամբ ուսումնասիրություններ են սկսել։ Օմբուդսմենը և իրավապաշտպանները հորդորում են սոցիալական ցանցերում չտարածել տեսանյութը, իսկ եղածը հեռացնել՝ երեխաներին նույնականացնող անձնական տվյալները չհրապարակելու համար։

Դատախազությունից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 198-րդ հոդվածի 3-րդ մասով, 239-րդ հոդվածի 2-րդ մասով և 300-րդ հոդվածի 3-րդ մասով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան