Ո՞ւր փախչել քաղաքի փոշուց ու աղմուկից․ Ջերմուկը զբոսաշրջային նոր հետաքրքրություններ է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Բոլորը

Հանգիստ, առողջության վերականգնում ու պահպանում՝ մեկ վայրում․ հանքային բուժիչ աղբյուրները բազմաթիվ զբոսաշրջիկների են գրավում դեպի Ջերմուկ՝ ոչ միայն ՀՀ-ից, այլև արտերկրից։ Մաքուր լեռնային օդը, անտառները, ջրվեժներն ու ժայռերը տպավորում են այցելուներին առաջին իսկ վայրկյաններից։

Դոմինիկը Իտալիայից է։ Ջերմուկում առաջին անգամ է․ հիացած է բնության տեսարաններով։ Առողջարանային ծառայություններից արդեն օգտվել է, նշում է՝ ինքնազգացողությունն արդեն հասցրել է բարելավվել։

«Մենք 5-6 պրոցեդուրաներից ենք օգտվել այս առավոտ, և հրաշալի էր, անունները հստակ չեմ հիշում, բայց շատ թերապիաներ կային՝ և՛ հանգստացնող, և՛ բժշկական։ Իրականում այս առավոտ ինձ մի քիչ վատ էի զգում, բայց հիմա զգացողությունս հրաշալի է»,- նշում է իտալացի զբոսաշրջիկը։

Իսկ Գասպար Ավագյանը Մեծամորից է, արդեն շուրջ 25 տարի ժամանակ է հատկացնում Ջերմուկի առողջարաններում բուժմանը։ Այստեղի բոլոր առողջարաններում հասցրել է լինել, որոշներում՝ 5 և ավելի անգամ։

«Զբաղվում եմ գյուղատնտեսությամբ, ունեմ ջերմոցային տնտեսություններ, ծանր աշխատանք է հողագործությունը, ունեմ ջերմոցներ, աշխատողներ, այդ 10-15 օրը, որ գալիս ենք, կարծես թե ամբողջ տարվա ծանրաբեռնվածությունը լիցքաթափվում է։ Մերսումներ, վաննաներ, աղի սենյակներ՝ բոլոր բաներից օգտվում ենք»,- նշում է նա։

«Ջերմուկում առողջարանային հանգիստն ու բուժումը նախընտրում են ինչպես այն մարդիկ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, որոշակի խմբի ծանր հիվանդություններ, որոնց դեպքում հատկապես ցուցված է առողջարանային բուժումը, այնպես էլ մարդիկ, որոնք պրակտիկորեն առողջ են և առողջարանային բուժումն ու հանգիստն իրենց համար առողջ ապրելակերպի մաս է կազմում»,- մանրամասնում է «Արարատ» առողջարանի գլխավոր բժիշկը։

Առողջարանային բուժում է ցուցված մարդկանց, ովքեր ունեն մարսողական համակարգի, շնչառական համակարգի հետ կապված գանգատներ, ինչպես նաև հենաշարժողական խնդիրներ։

«Հիմնականում ստանում են հանքային լոգանք, ինգալյացիա, էլեկտրո, ֆոտո, ֆոնոթերապիա, մագնիտոթերապիա և ֆիզիոթերապևտիկ մի շարք այլ ծառայություններ, որոնք բոլոր առողջարանային կենտրոններում ընդհանուր են, նույնական են, բացի այդ՝ նաև որոշ առողջարաններ ունեն իրենց առանձնահատկությունները»,- նշում է բժիշկը։

Իսկ գրասենյակային աշխատողների համար, ովքեր առավոտից երեկո համակարգչի առաջ են և մեջքի ցավեր ունեն, Ջերմուկի առողջարաններն առաջարկում են հատուկ փաթեթներ։

«Նստակյաց ապրելակերպը, անընդհատ համակարգչի էկրանի առաջ նստելը հանգեցնում է մեջքի, պարանոցի ցավերի, աչքերի լարվածության, քնի խանգարումների, գլխացավի, որոնք արդյունավետորեն և հաճելի ծառայությունների միջոցով թիրախավորվում, բուժում են առողջարաններում։ Այդ է պատճառը, որ վերջին շրջանում, այս ծառայությունների փաթեթի շնորհիվ, IT ոլորտի բազմաթիվ մասնագետներ, օֆիսային աշխատողներ, որոնք հնարավորություն ունեն հեռավար աշխատանք կատարելու, տարվա ընթացքում որոշակի ժամանակաշրջան նախընտրում են գալ այստեղ»,- հավելում է նա։

Առողջարաններում կան նաև ընտանեկան հանգստի համար նախատեսված պայմաններ բոլոր տարիքային խմբերի համար։

«Մեր կենտրոնում կան ցերեկային և երեկոյան անիմատորներ, որոնք ձեռնարկում են, նախաձեռնում են խաղեր, տարբեր ժամանցներ, զբաղվում են երեխաների հետ, ինչը նաև թույլ է տալիս ընտանիքի անդամներին զբաղվել սեփական առողջությամբ, միաժամանակ, իրենց երեխաների հետ վայելել սեփական հանգիստն ու արձակուրդները»,- ներկայացնում է բժիշկը։

Ջերմուկ այցելողների ամենասիրելի վայրերից մեկը հանքային ջրերի ըմպելասրահն է, որտեղ տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերի աղբյուրներ կան․ ամենացածրը 30 աստիճան տաքության է, ամենաբարձրը՝ 55 աստիճան: Օրական երկու անգամ սնվելուց առաջ հանքային ջուր ըմպելը բարելավում է մարսողական համակարգը և դրական ազդում օրգանիզմի վրա: Իսկ թե ո՞ր աստիճանի հանքային ջրից պետք է օգտվել, խորհուրդ է տալիս բժիշկը՝ հաշվի առնելով այցելուի առանձնահատկությունները։

Բացի առողջարաային հանգստից՝ Ջերմուկում, պարզվում է, զբաղմունք կգտնեն նաև էսքտրիմի սիրահարները: Ջերմուկում Ժայռամագլցման ծառայությունը նոր է, շուրջ մեկ ամիս է գործում։ Հետաքրքրվողների թիվը գնալով մեծանում է, իսկ ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան ալպինիզմի ոլորտում մեծ փոփոխությունների է բերել՝ նշում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, ժայռամագլցման հրահանգիչ Վազգեն Գալստյանը։

«Ժայռամագլցումն ավելի անվտանգ է, քան հեծանվասպորտն ու ֆուտբոլը, ինչքան էլ զարմանալի է։ Անվտանգության համակարգերն այնպիսին են, որ եթե նույնիսկ անվտանգությունն ապահովողն իրեն վատ է զգում կամ որևէ խնդրի պատճառով չի կարողանում անվտանգությունն ապահովել, մեխանիկական հարմարությունն այնպիսին է, որ անվտանգությունն ավտոմատ ապահովված է լինում»,- նշում է Գալստյանը։

Ժայռամագլցման համար քաշային կամ տարիքային որևէ սահմանափակում չկա, համապատասխան գույք է տրամադրվում նաև երեխաներին։ Ժայռամագլցման 5-ից ավելի մշակված ուղիներ կան Ջերմուկում՝ մինչև 6ա և 6բ բարդության։

Ջերմուկում առողջարանային հանգստին զուգահեռ՝ այս տարի ավելացել է նաև մշակութային բաղադրիչը: Ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում երեկոյան ժամերին Ջերմուկի Ըմպելասրահում կազմակերպվելու են կավագործության, նկարչության վարպետաց դասեր, բացօթյա համերգներ, այցելելու են լուսանկարիչներ ու նկարիչներ՝ պատկերելու քաղաքի զբոսաշրջային գրավչություններն ու քաղաքային միջավայրը:

Ծրագիրն իրականացվում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ զբոսաշրջության կոմիտեի և Ջերմուկի համայնքապետարանի աջակցությամբ: Իսկ գլխավոր համերգը նախատեսվում է օգոստոսի 19-ին՝ ելույթ կունենան Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը։

Ջերմուկում մշակութային միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 27-ին: Մինչ այդ, նախատեսվում է նաև քաղաքի արխիվային նյութերի, հատակագծերի, լուսանկարների բացառիկ ցուցադրություն՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան