Լավրովի նոր պլանը. ինչպես է Կրեմլը պատկերացնում արցախահայերի ապագան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
Բոլորը

Ինչպես է պաշտոնական Կրեմլը պատկերացնում արցախահայերի ապագան․ Արցախի նախագահին կից հակաճգնաճամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 14 կետից բաղկացած մի փաստաթղթի նախագիծ, որը, ըստ Պետրոսյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է Երևանին ու Բաքվին։

«Խորհրդային Ադրբեջանի նախկին ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանի օրենսդրության համաձայն» վերնագրով նախագծում նշվում է, որ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա և խտրականության չենթարկվի ո՛չ լեզվի, ո՛չ ազգային, ո՛չ կրոնական հիմքով, պետք է համամասնորեն մաս կազմի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը, այդ թվում՝ Ադրբեջանի դատախազությունում և ոստիկանությունում, մասնակցի հայ բնակչությանը վերաբերող որոշումների կայացմանը:

Պաշտոնական Երևանը և Մոսկվան առայժմ չեն մեկնաբանում Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի հրապարակումը։ Չնայած դրան՝ այն, որ ՌԴ-ն Արցախի հայերի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում իրավունքների և անվտանգության երաշխիքներով՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում, Սերգեյ Լավրովը հայտարարել էր դեռևս մարտի 20-ին Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մոսկովյան ասուլիսում։

Փաստացի, կարելի է ենթադրել, որ Տիգրան Պետրոսյանի հրապարակած փաստաթուղթն իրական է, քանի որ շարադրված կետերը համահունչ են ասուլիսում Լավրովի հնչեցրած մտքերին։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն այս փաստաթուղթն անընդունելի է համարում։ Բաբաջանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում Մոսկվան անթաքույց անցել է Բաքվի կողմը։ Քաղաքական գործիչը մատնացույց է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Ըստ նրա՝ Մոսկվան ստանձնել էր Ադրբեջանի փաստաբանի դերը՝ կողմ արտահայտվելով Աղդամի ճանապարհով մատակարարումներին, ուստի չպետք է զարմանալ, որ Կրեմլը նման բովանդակությամբ փաստաթուղթ է առաջարկում։

Պաշտոնական Ստեփանակերտից ևս այս նախագծին պաշտոնապես դեռ չեն արձագանքել․ Արցախի նախագահի խոսնակն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում զանգերի չպատասխանեց։ Արման Բաբաջանյանը կարծում է, որ Արցախում դեմ են այս ծրագրին, ինչի համար էլ հրապարակվել է փաստաթղթի բովանդակությունը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն այս բովանդակությամբ նախագծի շրջանառության հիմքում տեսնում է ՀՀ իշխանությունների անգործությունը։ Ըստ փորձագետի՝ նախագիծը բխում է երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Լավրովի մոտեցումներից։

Ուշագրավ է, որ նախագծում որևէ խոսք չկա ռուսական կողմից արցախահայության անվտանգության երաշխիքների մասին։ Հիշեցնենք՝ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը լրանում է 2025 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան