«Սբ Գր․ Լուսավորիչ ԲԿ»-ի նախկին տնօրենի քրգործով հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված՝ շուրջ 415 մլն ՀՀ դրամի չափով ամբողջ վնասը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի, գնումները համակարգող անձի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում օգտագործելով ծառայողական դիրքը, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ՝), 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է մուտքագրել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 415.336.470 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ ընկերության ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նշված ընկերության տնօրենի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: