Գերմանիան 12 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար
Տնտեսություն
16.08.2023 | 22:24ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն սյդօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։
«Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։
Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն»,- ասված է նախարարի գրառման մեջ։