ՄԱԿ-ի ԱԽ-ն ՀՀ-ի պահանջով նիստ կգումարի այսօր Երևանի ժամանակով 23։00-ին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 23։00-ին (Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին)։ Նիստի հեռարձակմանը կարող եք հետևել Factor TV-ի ուղիղ եթերում։ Նիստին մասնակցելու համար Նյու Յորք է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Նիստն անցկացնելու համար ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը դիմել է Ամերիկայի դեսպանին, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն էլ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

«Արցախում ստեղծված ճգնաժամը ԱՄՆ-ից անհապաղ գործողություններ է պահանջում։ Այսօր ես կոչ եմ արել նախագահ Ջո Բայդենին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ ադրբեջանական շրջափակումը դադարեցնելու համար: Եվ օգտագործե՛ք հասանելի ամեն գործիք՝ աջակցելու արցախցիներին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- գրել է կոնգրեսականը։

2023 թվականի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ: Արցախի ՄԻՊ-ն էլ երեկ հայտնեց, որ քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով Ստեփանակերտի բնակիչ է մահացել։ Իսկ Մարտակերտի շրջանում այսօր չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։