ԵՊԲՀ-ի նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել փողերի լվացման համար

Լուրեր

15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցա­գործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր հանդիսացող Կ.Հ.-ի նկատմամբ, ըստ որի` վերջինս կազմակերպել է փողերի լվացում, մասնավորապես՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Ս.-ի և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի կողմից ձևական պայմանագրի կնքմամբ կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը` նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Այսպես.
Կ.Հ.-ն, հաստատապես տեղեկացված լինելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից 2015-2016թթ. ընթացքում որպես անդամակցության վճար ավել փոխանցված, ինչպես նաև այլ պատրվակներով փոխանցված և այդ կերպ հափշտակված գումարների առկայության մասին, հանցավոր մեխանիզմի մշակմամբ, նպատակադրվել է կազմակերպել և իրականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գումարների (փողերի) լվացումը:

Հանցավոր մտադրությունն իրագործելու դիտավորությամբ, ձևական քաղաքացիաիրավական գործարք կնքելու արդյունքում, «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում գտնվող, հանցավոր ծագում ունեցող գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 16.800.000 ՀՀ դրամին օրինական տեսք տալու և այն օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ հիշյալ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և դրա փոխանցումն ապահովելու նպատակով` Կ.Հ.-ն հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ, «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի հետ, որից հետո Ռ.Դ.-ն 2016թ. հուլիսի 19-ին իր աշխատակիցներից Ա.Ա.-ի անվամբ հիմնել է «Արև-շին» ՍՊ ընկերությունը՝ անձամբ ղեկավարելով այն: Կ.Հ.-ի կազմակերպմամբ դեռևս իրավաբանորեն չգրանցված «Արև-շին» ՍՊ ընկերության և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի միջև 2016թ. հուլիսի 1-ին արդեն իսկ կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր՝ «Արև-շին» ՍՊ ընկերության կողմից իբրև 2016թ. հուլիսի 19-ից 23-ը և հուլիսի 22-ից 26-ը երկու փուլով «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությանը պատկանող, Սևան քաղաքում գտնվող «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն, Կ.Հ.-ի կազմակերպմամբ շարունակելով հանցավոր մտադրության իրականացմանն ուղղված գործողությունները, հանցավոր ճանապարհով ստացված վերը նշված 16.800.000 ՀՀ դրամ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և կանխիկացումն ապահովելու նպատակով, հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա 2016թ. հուլիսի 20-ին և 25-ին՝ յուրաքանչյուր դեպքում 8.400.000 ՀՀ դրամ, բանկային փոխանցումների եղանակով փոխանցել է «Արև-շին» ՍՊ ընկերության բանկային հաշվին, որը 2016թ. հուլիսի 27-ին բանկի Սևանի մասնաճյուղից Ա.Ա.-ն Ռ.Դ.-ի պահանջով կանխիկացրել և փոխանցել է վերջինին, ով այդ գումարները ստանալուց հետո, Կ.Հ-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, դրանից 3.360.000 ՀՀ դրամը վերցրել է իբրև հիշյալ գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարման գումար, իսկ մնացած 13.440.000 ՀՀ դրամ գումարը Սևան քաղաքում տվել է Կ.Հ.-ին:

Այնուհետև, «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի որևէ աշխատակցի հանգիստը փաստացի չկազմակերպելով՝ 2016թ. հուլիսի 29-ին «Հերացի» արհեստակցական կազմակերպության և «Արև-շին» ՍՊ ընկերության միջև կազմվել և ստորագրվել է ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ ակտ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Հ.-ն քրեական վարույթով վերը նշված դրվագով գործարքներ իրականացրած անձանց վարույթն իրականացնող մարմին կանչելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, հեռացել է ՀՀ-ից:

Վարույթն իրականցնող մարմինը Կ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: