ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի ԼՂ-ում զանգվածային վայրագությունները կանխելու համար․ դեսպան
Քաղաքականություն
13.08.2023 | 22:07ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը “BBC World” ծառայության ռադիոյի “Newshour” լրատվական ծրագրի շրջանակներում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական արտակարգ իրավիճակին։
«Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ստանձնի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով ԼՂ-ում զանգվածային վայրագությունները կանխելու համար»,- նշել է դեսպանը։
Մհեր Մարգարյանի անդրադարձը՝ տեսանյութում։