Երևանի բախտը չեն կարող որոշել պատահական մարդիկ․ Հայկ Մարությանը կմասնակցի ավագանու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
Բոլորը

Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Սիրելի երևանցիներ, մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի ու պատահական մարդիկ։ Միակ որոշողը դուք եք, առանց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի որոշելու»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Մարությանը։

«Վերջին շրջանում տարբեր վայրերում ինձ մոտենում են մեր քաղաքացիները և հարցնում են՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու եմ իմ թեկնածությունը։ Պատասխանս միշտ նույնն էր՝ դեռ չեմ որոշել։
Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, քո համար առոք-փառոք ապրում ես, ամեն ինչ ունես՝ սերը, հարգանքը, բարեկեցիկ կյանքը։ Ընդ որում, այդ նույնն ինձ ասում էին 2008 թվականին, երբ մասնակցում էի ընդդիմության միտինգներին, նույնը ասում էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, նույնը ասում էին 2018 թվականի հեղափոխության ժամանակ։ Մի խոսքով՝ միշտ։ Առաջին հայացքից այս խոսքերի մեջ կա տրամաբանություն, բայց դա՝ միայն առաջին հայացքից, որովհետև չի կարող մարդը ո՛չ անձնական, ո՛չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատն անբարեկեցիկ է։ Չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն։

Ես կարծում եմ, որ դա պետք է ոչ միայն ինձ, այլև բոլոր այն մարդանց, ովքեր սիրում են իրենց քաղաքը, իրենց երկիրը, ովքեր անտարբեր չեն մեր հայրենիքի նկատմամբ, որովհետև եթե դա չանենք մենք, դա անելու են մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում, այս անգամ արդեն ոչ միայն փոխաբերական, այլ ուղիղ իմաստով թքած ունեն մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա։
Հետևաբար, չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրի նկատմամբ, չենք կարող չպայքարել մեր, մեր երեխաների և մեր ժողովրդի ապագայի համար», – նշել է Հայկ Մարությանը և հավելել, որ պայքարն ավարտված չէ։

«Ինձ պետք է, որ Երևանը ծաղկի, որ հասարակությունը դուրս գա ապատիայից, որ մեր Հայաստանը նորից ոտքի կանգնի»,-ընդգծել է Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։