Վնուկովոյում ձերբակալել են 2 կիլոգրամանոց ոսկե շղթայով Հայաստանի քաղաքացու, որը փորձել է այն տեղափոխել Թուրքիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մաքսավորները ձերբակալել են Թուրքիա թռչող Հայաստանի 32-ամյա քաղաքացուն, որը  փորձել է 2 կիլոգրամանոց ոսկյա շղթա տեղափոխել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը, գրում է  ՏԱՍՍ-ը։

Նշվում  է, որ տղամարդը մաքսավորների ուշադրությունը գրավել է «կանաչ» միջանցքով անցնելիս։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա եղել է եղանակին ոչ համապատասխան  հագնված և շատ անհանգիստ  շարժումներ է արել։ Ուղևորի մոտ տեսուչները հայտնաբերել են դեղին մետաղական շղթա։  Նա հայտարարել է, որ առարկան ամենօրյա օգտագործման է, որը ձեռք է բերել 50,000 ռուբլով։

Մաքսային փորձաքննությունը պարզել է, որ շղթան 999 հարգի ոսկուց է, իսկ արժեքը կազմում է շուրջ 9 մլն ռուբլի։

Ուղևորին, որի ինքնությունը չի բացահայտվում, սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում մաքսանենգության համար։