Արդյոք Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրը կփոխվի․ տնօրենի մեկնաբանությունը

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց լուրը, ասաց՝ քննարկում են․ «Չունեմ մեկնաբանություն, երբ հաստատվի՝ հայտարարություն կանենք, քննարկում ենք բոլոր հնարավոր սցենարները»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հուլիսի 20-ին գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունն էլ բազմիցս հայտարարել էր, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում:

Մետաղաձուլական գործարանը պարբերաբար հայտնվում էր Ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում և աշխատակիցները ստիպված էին լինում դադարեցնել շինաշխատանքները։ Տիրան Հակոբյանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանի նպատակը իրենց վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է, որովհետև գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որ ՀՀ-ն տնտեսապես հզորանա։ Ի հեճուկս այս ամենի՝ Հակոբյանը հայտարարում էր, որ որոշումը չեն փոխելու և գործարանը կառուցվելու է հենց Երասխում։

Արփի Հակոբյան