ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
Հասարակություն
01.08.2023 | 14:42ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը իր ֆեյսբուքյան էջում։
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: