Մեկնարկել են Արցախի Սբ․ Հակոբավանքի վերականգնման աշխատանքները

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ինչպես և խոստացել էինք, հուլիսի 28-ին սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը, գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել ենք մերձակա տարածքը մաքրելուց և վանքի շրջակայքը վերականգնելու աշխատանքներից:

Մենք Արցախում մեծ թվով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ենք իրականացնում, և դրանք, իհարկե, կարևոր են, բայց այս նախագիծն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Հենց այս դժվարին պահին այն օգնում է պահպանել մեր հոգևոր արժեքները և ամրապնդել այն համոզմունքը, որ չնայած ամեն ինչին՝ մենք ապրելու ենք մեր հողում։

Մենք նաև նախատեսում ենք այստեղ վերանորոգել դպրոցը, վերակառուցել տները և ստեղծել ապաստարաններ՝ սնունդ պահելու և ռազմական գործողությունների դեպքում երեխաների ու կանանց անվտանգությունն ապահովելու համար:

Համոզված եմ, որ միայն այս կերպ՝ պահպանելով ու վերականգնելով մեր պատմական ժառանգությունը, պատրաստվելով պաշտպանել մեր տները, մեր ընտանիքները, կանանց ու երեխաներին, մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար: Պատերազմ, շրջափակում, զրկանքներ՝ այս ամենը կհաղթահարենք միասին՝ օգնելով միմյանց և սահմանելով մեկ ընդհանուր նպատակ։

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստ են մեզ հետ պայքարել մեր հոգևոր արժեքների և մեր հողի վրա ապրելու իրավունքի համար, միանալ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ շարժմանը»,- գրել է Վարդանյանը։