Արդեն 3-րդ օրն է՝ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում

Արցախ, հումանիտար, բեռներ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար հուլիսի 26-ից կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը հուլիսի 25-ին էր որոշում կայացրել պաշարման մեջ գտնվող Արցախ հումանիտար օգնություն ուղարկել, իսկ ճգնաժամային խմբի ներկայացուցիչը նշել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ կապի մեջ են։ Վարդան Սարգսյանը երեկ երեկոյան, սակայն, նշել էր, որ ռուսական կողմից դեռ պատասխան չեն ստացել։

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, բեռների ու բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար խոչընդոտ չկա, փաստ է մնում, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ԼՂ բնակչությանը բեռը չի կարողանում հասնել»,- ասել էր Վարդան Սարգսյանը։

Հարցին, թե բեռնատարները որքան ժամանակ կմնան Կոռնիձորի սահմանային հատվածում, Սարգսյանը հայտարարել էր, որ հստակ ժամկետներ չկան, նպատակը բեռները Արցախ հասցնելն է։

Կոռնիձորում հումանիտար ավտոշարասյանն այս ընթացքում հետևել են ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, իսկ այսօր տարածք կայցելեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը Ադբրեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրություն որակեց, որին հաջորդեց Բաքվի արձագանքը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, որ «եթե հայկական կողմն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է խուսափի սադրիչ քայլերից, աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ և մյուս այլընտրանքային ճանապարհներին»։

Երեկ Բաքուն նաև ափսոսանք էր հայտնել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության կապակցությամբ։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք:

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ Թվիթերում գրել էր, որ Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չի քննարկել։

Նշենք, որ 19 բեռնատարները բեռնված են 60 տոննա շաքարավազով, 40 տոննա ձեթով, 100 տոննա ալյուրով, 80 տոննա մակարոնեղենով, 20 տոննա աղով, 12 տոննա մանկական սնունդով, 40 տոննա կաթի փոշիով, 9 տոննա դեղորայքով։

Արփի Հակոբյան