Ուկրաինան ճեղքել է ՌԴ առաջին պաշտպանական գիծը․ հակահարձակումը նոր փուլ է թևակոխել․ ISW

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության Վաշինգտոնի ինստիտուտն (ISW) իր այսօրվա տեղեկագրում անդրադարձել է ուկրաինական հարձակմանը։ Ըստ ինստիտուտի վերլուծաբանների՝ հակահարձակումը նոր փուլ է թևակոխում, բայց դա չի նշանակում, որ հարձակումն այժմ ավելի արագ կզարգանա։
Հուլիսի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերը մեխանիզացված հակահարձակողական գործողություն են սկսել Զապորոժիեի շրջանի արևմուտքում և, ըստ երևույթին, ճեղքել են որոշ ռուսական պաշտպանական դիրքեր Օրեխովից հարավ: Ըստ ռուս ռազմական բլոգերների՝ նրանք ճեղքել են պաշտպանությունը Օրեխովոյից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ռաբոտինո գյուղից հյուսիս-արևելք։ Գեոլոկացիոն տեսանյութերից պարզ է դառնում, որ ուկրաինական զորքերը հասել են Ռաբոտինոից 2,5 կմ դեպի արևելք գտնվող մի կետի, այնուհետև ռուսական զորքերը կիրառել են ստանդարտ առաձգական պաշտպանության մարտավարություն, և ուկրաինացիները նահանջել են, բայց ոչ սկզբնական դիրքեր:
Վերլուծաբանները նշում են, որ այս վայրում «գլխավոր հարվածի» մասին հաղորդագրություններին պետք է զգուշավորությամբ մոտենալ։ Այս մասին ռուսական կողմից տարածվող լուրերում զգալի տարբերություններ կան գրոհող ուժերի ու նրանց կրած կորուստների մասին։ Նախորդ ուկրաինական հակագրոհների վերաբերյալ նման հակասությունները քիչ էին, նկատում են ինստիտուտի վերլուծաբանները։ ISW-ն նաև չի արձանագրել NASA-ի FIRMS/VIIRS արբանյակային սենսորների կողմից գրանցված ջերմային անոմալիաների մեծ քանակություն, որոնք հետևում են անտառային հրդեհներին, բայց գործնականում նաև ակտիվ ռազմական գործողությունների նշաններ են գրանցում:
Հուլիսի 27-ին նկարահանված տեսանյութում երևում են Т-72 տանկեր ու երկու Bradley մարտական մեքենաներ, որոնք վնասված են ու լքված ռազմաճակատի ներկա գծից 2,5 կմ հարավ գտնվող կետում։ Այս կետը գտնվում է ՌԴ պաշտպանական կառույցների առաջին գծից այն կողմ, այսինքն ուկրաինական զորքերին հաջողվել է այն հաղթահարել։ Սա ամենաբարդ խնդիրն էր, որը դրված էր Ուկրաինայի ԶՈւ առջև։ ISW-ի գնահատականի համաձայն՝ հաջորդ գծերն, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ են հագեցած կենդանի ուժով, քան առաջնագիծը։