ԼՂ-ում իրավիճակը մոտ է իրական հումանիտար ճգնաժամի․ վիճակը ժամ առ ժամ վատթարանում է․ Միրզոյանը՝ Մոսկվայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունները։ Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը։

«Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշներում այդ արդյունքների հասնելու հեռանկարներ, կան նաև խնդրհարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից։ Մենք կառուցողական ենք տրամադրված և բանակցություններ ենք վարում բոլոր հարթություններում, բոլոր ուղղություններով։ Ցավոք, իրավիճակը տեղում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումն ու ԼՂ-ի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը։ Լեռնային Ղարաբաղում այժմ լրջագույն մարդասիրական ճգնաժամ է։ Ինչպես ես արդեն հնարավորություն եմ ունեցել ասել՝ իրավիճակն այնտեղ շատ մոտ է իրական մարդասիրական ճգնաժամի, իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում․ ԼՂ չի հասնում ո՛չ սննդամթերք, ո՛չ դեղորայք, հիմնականում չկա գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարում և այլն։ Նորից նկատեմ, որ, ցավոք, եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, տեղում մարդասիրական աղետը, իհարկե, իր բացասական ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա»,- հայտարարել է Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։