Աղդամով Արցախին օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Ստեղծված իրադրության հասցեագրումն ու կարգավորումն առաջին հերթին ոչ թե միջազգային հանրությանն է անհրաժեշտ, այլ Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղին։ Սա հստակ պետք է արձանագրենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարց՝ արդյոք միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է և դիրքորոշում հայտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման վերաբերյալ։ Այո, Եվրոպայի խորհուրդը բանաձև է ընդունել այդ թեմայով, Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհդրի վերջին նիստում բազմաթիվ երկրներ միանշանակ դիրքորոշումներ են հայտնել, Արդարադատությանն միջազգային դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել։ Այս ջանքերը բավարա՞ր են։ Ոչ, բավարար չեն։ Ես սա արձանագրում եմ։ Բայց մենք մի փոքր մոլորության մեջ ենք, թե միջազգային հանրությանն է պետք այն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման համար։ Ամենևին միջազգային հանրությանը պետք չէ, այսինքն՝ դա ավելի շատ ՀՀ հանրությանն է պետք, քան միջազգային հանրությանը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ Աղդամով Արցախին օգնություն տրամադրելու հարց չի քննարկել։ Փաշինյանը նշեց, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ՝ կապված Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյանի համար անակնկա՞լ էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով, կարևոր է, Փաշինյանն արձագանքեց․ «Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել, որովհետև ես նման հարց քննարկելու ո՛չ անհրաժեշտություն ունեմ, ո՛չ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետև այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ, և մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։