Դատապարտում ենք Ալիևի ռեժիմի անսահման կեղծավորությունը․ Լրագրողների առանց սահմանների կազմակերպությունը՝ Շուշիի մեդիաֆորումի մասին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպությունն անդրադարձել է հուլիսի 22-23-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի գրավյալ Շուշի քաղաքում կազմակերպված մեդիաֆորումին։

«Ադրբեջանի կողմից կազմակերպված գլոբալ մեդիաֆորումն ավարտվել է առանց Ադրբեջանի մամուլի համար առաջընթացի։ Բացատրություն՝ անկախ լրատվամիջոցներն ու լրագրողները հեռու են պահվել միջոցառումից: RSF-ը դատապարտում է Իլհամ Ալիևի ռեժիմի անսահման կեղծավորությունը»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ և պետական ֆինանսավորմամբ հուլիսի 22-23-ը Շուշիում անցկացվել է «Նոր մեդիա՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» գլոբալ մեդիաֆորումը։ Միջոցառմանը մասնակցել է 50 երկրից 120 լրատվամիջոցի ներկայացուցիչ, այդ թվում՝ 34 երկրի պետական լրատվականներ։ Ֆորումն ավելի քան 150 հյուր է ունեցել։

Հավելենք, որ ֆորումին մեծաթիվ լրագրողներ են մասնակցել Թուրքիայից՝ պետական գործակալությունների և իշխանամետ լրատվականների ներկայացուցիչներ, նաև թուրքական պետական TRT world հեռուստալիքի օտարազգի լրագրողները։ ՌԴ-ից մասնակցել է ՏԱՍՍ պետական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանը, պետական դաշնային ՆՏՎ հեռուստալիքը, ինչպես նաև ադրբեջանական լոբբիստներ Սերգեյ Մարկովն ու Իգոր Կորոտչենկոն։

Վրաստանը ևս ակտիվ մասնակցել է ֆորումին։ Մասնավորապես, մասնակիցների թվում են եղել Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։ Հարևան Իրանից ֆորումին ներկայացված է եղել պետական IRNA  գործակալությունը։ Ի դեպ, ֆորումի ժամանակ հայտարարվել է, որ IRNA-ն Ադրբեջանում բյուրո է բացելու։

Էմմա Չոբանյան