Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ վարորդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հուլիսի 22-ին՝ ժամը 01։08-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Տ․, ծնված 1990 թ․) բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարին:

Փրկարարները «Nissan Skyline» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Ուղևորներ Զ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) և Ղ․ Ս․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Գ․ Կ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Հ․-ն (ծնված 1991 թ.)` Արտաշատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։