Ապահովել Արցախում այդպես էլ չհաստատված հրադադարը, հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ. հանրահավաքի կոչը՝ տարբեր երկրներին և ՀՀ կառավարությանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանում ի աջակցություն շրջափակված Արցախի հրավիրված հանրահավաքի մասնակիցները կոչով, պահանջներով դիմեցին ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մասնավորապես Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում հանրահավաքի ուղերձը, պահանջները ներկայացրեց քարվաճառցի Սերոբ Նալթակյանը:

Հայաստանի կառավարությանը, ի թիվս այլ կոչերի, կոչ արվեց բանակցություններում ներկայացնել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ իր բազմաթիվ հիմնավորումներով, պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։

Ռուսաստանի Դաշնությունից պահանջեցին հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններից, դադարել միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ: Հստակ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախը Հայաստանին կապող միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ և միջանցքը վերցնել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի լրիվ վերահսկողության տակ՝ ինչպես նշված է եռակողմ հայտարարության դրույթներով, ապահովել Արցախում այդպես էլ չհաստատված հրադադարը։

ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ-ից պահանջեցին հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպան գործողություններին, միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդին պատուհասած, մարդկության դեմ հանցագործության ու հումանիտար աղետի հետագա ընթացքը կասեցնելու ուղղությամբ, պաշտպանել Արցախում ապրող մարդկանց կյանքի, խոշտանգումից զերծ լինելու, ինքնորոշման և այլ հիմնարար իրավունքները, կիրառել Ադրբեջանի պետության և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ հստակ պատժամիջոցներ և միջազգային քրեական հետապնդման գործիքակազմեր, հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ և քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման հարցը:

Սերոբ Նալթակյանը նաև հայտնեց՝ հանրահավաքի համակարգող խումբը որոշել է, որ երկուշաբթի առավոտյան 8:30-ից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, հատկապես Երևանում հայրենակիցների համար «մոդելավորելու են փոքրիկ Արցախ», այսինքն՝ փակելու են որոշ ճանապարհներ: