«Տունս քանդվում ա, ասում ա՝ մենք դա հաշվի ենք առել»․ «Բյուրեղ» համալիրի շինարարության «մութ կողմը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Արշակունյաց պողոտա առաջին նրբանցքի առանձնատների բնակիչներն ահազանգում են՝ իրենց տների հետնամասում կատարվող շինարարական աշխատանքների հետևանքով պատերին ճաքեր են առաջացել, հիմքերը՝ թուլացել։ Շինարարությունն իրականացնում է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։ Այստեղ կառուցվում է «Բյուրեղ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը։

Արշակունյաց պողոտա առաջին նրբանցք 34-րդ տան բնակիչ Անահիտ Սայադյանը պատմում է՝ մի քանի օր առաջ իր լուսամուտի տակով գազատար են անցկացրել՝ առանց տեղեկացնելու, իսկ երբ հարցրել է, պատասխանել են՝ իրենք այդ իրավունքն ունեն։

28-րդ տան բնակիչ Հակոբ Խրիմյանն էլ ասում է՝ աղմուկի և փոշու պատճառով թոռներն իրենց հետ չեն բնակվում։ Նրա խոսքով՝ դիմել են տարբեր կառույցների, դեռ սպասում են, թե պետական մարմիններն իրենց խնդրին ինչպես կարձագանքեն։ Արշակունյաց պողոտայի առաջին նրբանցքի 22 տան բնակիչ Հասմիկ Սարգսյանն էլ պատմում է, որ աշխատանքները սկսվում են առավոտյան ժամը 8-ից, փոշու և աղմուկի պատճառով չեն կարողանում ամռան շոգին պատուհանները բացել։

Բնակիչները պնդում են՝ այս հատվածում կատարվող աշխատանքներն անօրինական են։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին փոխանցեցին, որ այս տարածքում փոսը փորվել է առանց թույլտվության, որի հետ կապված քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն ու հասարակական կարգի ծառայությունը վարչական արձանագրություններ են կազմել։ Վարչությունից մեզ նաև հայտնեցին, որ «Ջերմուկ գրուպ»-ը Երևանի քաղաքապետարան է դիմել ճարտարապետական հատակագծային առաջադրանք ստանալու համար, որը հիմա քննարկման փուլում է։

Օրենքով սահմանված կարգով նախագծային նորմեր մշակելիս նախագծում կատարվում է նաև շինարարության կազմակերպման հատված, որտեղ մտնում են այն կարևոր խնդիրները, որոնք հավանական է առաջանան շինարարության ընթացքում․ ասում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Նրա խոսքով՝ հարակից տարածքի բնակելի գոտիներում պետք է իրականացվեին նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հավանական վտանգներից խուսափելու համար։

Բնակիչների խոսքով, սակայն, իրենք չեն իրազեկվել, թե ինչ աշխատանքներ է պատրաստվում կատարել կառուցապատողը, և ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ։ Ասում են՝ իրենց տներ չեն գալիս և խնդիրները չեն արձանագրում։

«Ջերմուկ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ընկերությունն ունի շինթույլտվություն և աշխատանքներն օրինական են։

Ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ սերտ կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրա որդին՝ Վահագն Արսենյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով 2021 թվականին դարձել է Ջերմուկի համայնքապետ։ Հայտնի է, որ «Բյուրեղ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարաններ են ձեռք բերել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։

Մեր նկարահանման ժամանակ այս հատվածում տեխնիկա կար, սակայն աշխատանքներ չէին իրականացվում։ Բնակիչներից մեկը, սակայն, մեզ տեսանյութեր տրամադրեց, որոնցում երևում է, որ ավելի ուշ տեխնիկան շարունակել է աշխատել։ Թեև քաղաքապետարանը չի տրամադրել թույլտվություն և երկու անգամ վարչական արձանագրություն է կազմել, այնուամենայնիվ, ընկերությունը չի դադարեցնում փոսի փորման աշխատանքները և պնդում է, որ ամեն ինչ օրինական է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան