Քաղաքապետարանում լուռ են․ երբ և ինչպես է լուծվելու Երևանի տարբեր մասերում կուտակված աղբի խնդիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին չեն հայտնում, թե մայրաքաղաքի վարչական քանի շրջաններում աղբի կուտակում կա և աղբատար քանի մեքենա է հիմա գործում։ Հուլիսի 18-ին և 19-ին Factor.am-ը դիմել է քաղաքապետարան և մինչև հիմա պարզաբանում չի ստացել։

Նշենք, որ աղբի կուտակումներ մայրաքաղաքի բնակիչները սկսել են նկատել դեռ շաբաթ-կիրակի օրերին, երկուշաբթի՝ հուլիսի 17-ին խնդիրը քննարկվել է նաև քաղաքապետարանի գործակարգավորական նիստին, որի ընթացքում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը նշել էր, որ «ամենօրյա ռեժիմով աղբահանություն է կատարել 63 աղբատար մեքենա»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել էր, որ քաղաքապետարանը «որոշակի խնդիրներ ունի աղբահանության տեխնիկայի հետ կապված»։

«Մենք պետք է նախ խոսենք այս խնդիրների մասին, երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, կան վայրեր, որտեղ ունենք խնդիրներ, կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ ունենք խնդիրներ այս պահի դրությամբ»,- կարգադրել էր Ավինյանը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նույնպես հաստատել էր, որ Երևանի վարչական որոշ շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, աղբամանների գերբեռնվածություն է և աղբի կուտակումներ։

«Ամեն ինչ արվեց այս երեք օրերի ընթացքում, որպեսզի կարողանանք թույլ չտալ պրոցեսը խորանա և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով՝ մաքրենք։ Այս պահին էլ դեռևս վիճակը բարվոք չէ»,- ասել էր Արեյանը՝ ընդգծելով, որ «ամեն ինչ պիտի անենք, որ պրոցեսը չխորանա»։

Քաղաքապետարանից, սակայն, Factor.am-ին չեն հայտնում ո՛չ պատճառների, ո՛չ վարչական շրջանների, ո՛չ էլ կարգավորման ժամանակացույցի մասին: Տեղեկությունը բացակայում է նաև քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքում։

Factor.am-ի առցանց հարցախույզը ցույց է տվել, որ աղբահանության խնդիր, չորեքշաբթի օրվա դրությամբ, առկա է Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում, թեկուզ պատասխաններում նշվում էր նաև՝ «ամենուր» տարբերակը։

«Երկար ժամանակ է՝ աղբը չեն տանում, 3 օրից ավելի է՝ այս պատկերն է։ Չգիտեմ, միգուցե արձակուրդ է իրենց մոտ, բայց չի կարելի։ Միջատները շատացել են, պատուհան չենք կարողանում բացել»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Մալաթիա-Սեբասիտա վարչական շրջանի բնակիչ Քրիստինե Պետրոսյանը։

«Երկու գիշեր նորմալ քնում էի, չէի լսում աղբատար մեքենաների՝ աղբը տանելու պատճառով բարձրացող աղմուկը, իսկ երկրորդ առավոտյան արդեն աղբամանների մոտ կուտակված աղբ էր։ Նույնը տեսա բոլոր տեղերում, որտեղով անցնում էի՝ Երևանից դուրս եկող բոլոր ճանապարհներին»,- Factor.am-ի հետ զրույցում նշել է Նոր Նորքի երկրորդ զանգվածի բնակիչ Անահիտ Ախոյանը։

Քաղաքապետարանի գործակարգավորական նիստին Կամո Արեյանը տեղեկացրել էր, որ ԵԱՍՄ տնօրինությունից փչացած տեխնիկան վերանորոգելու և շահագործման վերադարձնելու ժամանակացույց են պահանջել։

Ավինյանը նշել էր, որ ձեռք բերված տեխնիկան «առնվազն 10 տարի պիտի ծառայեր»։

«Մտահոգությունների տեղիք է տալիս տեխնիկայի որակն ու դրա հետ վարվելը, շարժիչներն են խնդրահարույց, պետք է նաև հստակեցնել, թե որքան արագ ենք կազմակերպելու վերանորոգումները»,- նշել էր նա։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ անգամ իր համար է դժվար տեղեկություններ ստանալ քաղաքապետարանից։

«Իմ տեղեկություններով՝ մեքենաների մասերը ճանապարհին են: Բայց թե ինչու են ուշացրել և թույլ են տվել, որ միանգամից այդքան շահագործման ոչ ենթակա դառնա, իրենց է պետք հարցնել»,- հավելեց նա:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ չի զարմանում աղբատար մեքենաների անսարքության մասին լուրերից։

«Մենք բոլորս («Լույս» խմբակցության անդամները) մշտապես խոսել ենք «Կամազ»-ների անորակ լինելու մասին, և որ մեկ անձից արագ-արագ գնումը կազմակերպեցին։ Ես դեռ այն ժամանակ ընդգծել եմ, որ այդ մեքենաներն աշխատելու են 2-3 տարի, և որ նման մեքենաները մեր քաղաքում կենսունակ չեն։ Եթե «Սանիտեք» ընկերության «Սկանիա» և «Վոլվո» մեքենաները մեր քաղաքին չդիմացան, այդ մեքենաները չէին դիմանալու։ Այս իշխանությունը կարճաժամկետ խնդիրներ լուծելու մեծ սիրահար է»,- նշեց Վարդանյանը։

Մինչ քաղաքապետարանից խոստանում են ամփոփ տեղեկություններ հաղորդել՝ Երևանի բնակիչներն ամառվա շոգին ստիպված են հանդուրժել չհավաքվող աղբի գարշահոտությունը։

Սյունե Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: