Վիեննայում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Քաղաքականություն
18.07.2023 | 11:04ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում։
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ տեղի կունենա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս։
Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։