Շառլ Միշելը՝ Լաչինի միջանցքի բացման և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, այն անվանել է ազնիվ ու սուբստանտիվ։

«Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը։ Մեր հանդիպումն անցկացվում է գետնի վրա լարվածության պայմաններում։ Մենք քննարկել ենք օրակարգի բոլոր հարցերը ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Միշելը։

Նա նշել է, որ քննարկվել են նաև սահմանի սահմանազատման հարցեր։ Ըստ Միշելի` երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին։

Միշելը ողջունել է վերջերս տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովի հանդիպումը։ «Կողմերը վերջին երկու ամիսներին առաջընթաց են գրանցել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, որոնք հարգելու են երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական միջոցներ տրամադրել երկաթուղային հաղորդակցության կառուցման համար։ Որոշ տարրեր դեռ պարզաբանման կարիք ունեն, բայց կողմերն ավելի են մոտեցնում դիրքորոշումները»,- ասել է ԵՄ Խորհրդի նախագահը։

Նա անդրադարձել է նաեւ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակին։ «Լաչինի միջանցքում իրավիճակը կայուն չէ, և դա ոչ մեկի շահերից չի բխում։ Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ։ Ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները։ Ես նաև ողջունել եմ Կարմիր խաչի կողմից բժշկական փոխադրումները»,- ասել է Միշելը։

Ըստ նրա՝ քննարկվել են Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։ «Ես ընդգծել եմ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը Բաքվի և ԼՂ նախկին ինքնավար մարզի ներկայացուցիչների միջև»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Միշելի տեղեկացմամբ՝ քննարկվել է նաև գերիների հարցը։ Միշելը նաև հայտնել  է հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ևս մեկ հանդիպման մասին՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան