Թուրքիային F-16-ների վաճառքը կասկածի տակ է՝ Էրդողանի հայտարարությունից հետո, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի հայտի քվեարկությունը հոկտեմբերից շուտ չի լինի

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Այն, ինչ թվում էր՝ ավարտված է, այն է՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, բախվում է ավելի շատ անորոշությունների։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ անսպասելիորեն հրաժարվեց սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ առարկություններից, ինչը հաղթանակ է անդրատլանտյան դաշինքի համար։ Սակայն Շվեդիայի արագ մուտքի հույսերը մարեցին երբ Էրդողանն ասաց, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացումը կսկսի հոկտեմբերի սկզբին ամառային արձակուրդից օրենսդիրների վերադառնալուց հետո, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Վերլուծաբանները նշում են, որ շատ բաներ կարող են ինչ-որ պահի Էրդողանին ստիպել նահանջել, օրինակ՝ Ղուրանի հրկիզման հերթական ակցիան կամ Շվեդիայում քրդամետ բողոքի ցույցը:

«Մենք այնքան էլ մոտ չենք, որքան կարծում էինք, երբ Էրդողանն ի սկզբանե հայտարարեց, որ կանաչ լույս կտա։ Թեև Էրդողանը կանաչ լույս է վառել, այն ուղղորդում է խորհրդարան։ Նա ԱՄՆ-ին ազդանշան կտա, որ եթե F-16-ի հարցում առաջընթաց չլինի, խորհրդարանի համար կարող է ավելի դժվար լինել հաստատել Շվեդիայի անդամակցությունը դաշինքին»,- ասել  է ՆԱՏՕ-ում թուրքական առաքելության մշտական ​​ներկայացուցչի նախկին տեղակալ Ալփեր Քոսքունը:

Բայդենի վարչակազմը պնդում է, որ Թուրքիան Շվեդիայի հայտը հաստատի՝ այդ ամենը չկապելով F-16 կործանիչների հնարավոր վաճառքի հետ: Սակայն մասնավոր զրույցի ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները Թուրքիային ասել են, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգձգված հայտը մեծ խոչընդոտ է Կոնգրեսի կողմից տևական ժամանակ հետաձգված 20 միլիարդ դոլարի վաճառքի հաստատման համար։ Այս մասին ասում են թուրքական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները:

Սպիտակ տունն աջակցում է վաճառքին, սակայն նրան անհրաժեշտ է աջակցությունը բարձրագույն դեմոկրատների և հանրապետականների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների, որոնք իրավունք ունեն արգելափակել այն: Կուլիսներում վարչակազմը ձգտում էր հանգստացնել օրենսդիրներին, որոնք նշում էին, որ Շվեդիայի ընդգրկումը նախապայման է F-16-ների գործարքին իրենց աջակցության համար:

Սենատոր Բոբ Մենենդես ասել է, որ ինքը դեռ մտահոգված է Թուրքիայի վարքագծի հետ կապված, բայց եթե Բայդենի վարչակազմը կարողանա լուծել դրանք, «կարող է ճանապարհ բացել» ինքնաթիռները վաճառելու համար:

Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը Al-Monitor-ին ասել է, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները համարում են, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ առարկությունները հետ կանչելը «զգալի քայլ առաջ է»: Բայց նրանք «դեռ մտահոգություն ունեն Հունաստանի ինքնիշխանության խախտումների, Թուրքիայի կողմից ռուսական պատժամիջոցները չկատարելու և քուրդ գործընկերների դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ»:

Մենենդեսը շարունակում է մնալ ամենադժվար խոչընդոտը, սակայն նա ասել է, որ կարող է որոշում կայացնել F-16-ների վերաբերյալ «հաջորդ շաբաթ»: Սա փոքր պատուհան է թողնում մինչև թուրքական խորհրդարանի՝ այս ամսվա վերջին ամառային արձակուրդի մեկնելը։ Սակայն խորհրդարանի ղեկավարությունը տեսականորեն կարող է ցանկացած պահի հրավիրել օրենսդիրներին նիստի Շվեդիայի հայտի վավերացման վերաբերյալ քվեարկության համար:

«Ես ակնկալում եմ, որ վարչակազմը կփորձի Էրդողանին մղել անհապաղ վավերացման և, միևնույն ժամանակ, կփորձի Մենենդեսին համոզել ասել այո։ Դժվարանում եմ հավատալ, որ վարչակազմը պատրաստ է հետաձգել այս գործը մինչև հոկտեմբեր։ Չափազանց շատ բաներ կարող են պատահել»,- ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին աշխատակից, այժմ Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ալան Մակովսկին։

Էմմա Չոբանյան