Մատենադարանի կտուրի տակից գիտությունը փախել է. Սահակյանը` իրեն մեկուսացնելու ու անտեսելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Հուլիսի 17-ին Մատենադարանում տեղի կունենան տնօրենի ընտրություններ: Առաջադրված է երեք թեկնածու` Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և բանասիրական ու պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը: Վերջինս Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների շեմին Մատենադարանում տիրող մթնոլորտին, մյուս թեկնածուներին, կառույցի չռեալիզացված պոտենցիալին:

«Մատենադարանի տնօրենը կարող է դոկտոր չլինել, բայց նրա գիտական թեզը պետք է միջնադարագիտական բնույթ կրի: Մատենադարանի առանձնաշնորհյալ մասնագիտական կողմնորոշումը միջնադարագիտությունն է: Այն երկու հոգին, որոնք Մատենադարանից ընտրվել են հոգաբարձուների խորհրդի կազմում, ևս պետք է միջնադարագետներ լինեին, մինչդեռ նրանցից մեկը նորագույն տեխնոլոգիաների գծով տնօրենի խորհրդական է, մյուսը` պահոցի վարիչ: Նրանց, փաստացի, կոլեկտիվը չընտրեց: Բացի այդ` Մատենադարանի ամենաթիրախային օղակը, մեր աչքի լույսը մեր աչքի առաջ պետք է լինի: Ստացվում է`այդ առթիվ մենք եթե գանգատ, բողոք ունենանք, պետք է հայտնենք հոգաբարձուների այն անդամին, որը նաև պահոցի վարի՞չն է»,-ասում է Արծրունի Սահակյանը:

Նա նշում է, որ այսօր Մատենադարանում հակագիտական մթնոլորտ է ստեղծվել, մարդկային որակներն էլ մղվել են երկրորդ պլան. «Մատենադարանի կտուրի տակից գիտությունը փախել է: Այսօր այս կառույցից ի՞նչ գիտնական եք ճանաչում` ոչ մեկին: Այս կոլեկտիվը կորցրել է իր բուն գիտական կոչումը: Մատենադարանը մեկ անձ` տնօրենը չպետք է ներկայացնի: Հոգաբարձուների խորհրդից բացի` գիտխորհուրդը պետք է լուրջ դերակատարում ունենա, տնօրենի ներկայացրած կադրերին պետք է երաշխավորի: Մինչդեռ Մատենադարանի տնօրենը և գիտխորհրդի նախագահը նույն մարդն են: Սա անտրամաբանական է»:

Շրջանառվող խոսակցություններին այն մասին որ Արծրունի Սահակյանի դուստրը` Էսթեր Սահակյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնականն է, և գործուն քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Սահակյանն ընտրվի տնօրենի պաշտոնում, վերջինս պատասխանում է. «Ի՞նչ հայր, աղջիկ, Մատենադարանը վեր է ամեն ինչից: Խորհուրդ եմ տալիս ինձ մի քիչ ճանաչել»:

Իսկ հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Մատենադարանի երկու թեկնածուներն իրենց համակիրնեով միավորվեն, և դեմ արտահայտվեն դրսի թեկնածուի`Արայիկ Խզմալյանի հնարավոր նշանակմանը, Արծրունի Սահակյանը պատասխանում է. «Կարեն Մաթևոսյանը նախկին տնօրենի հետ համատեղ հաջողությամբ կարողացել են մեկուսացնել ու անտեսել ինձ, նպաստել են հակագիտական մթնոլորտի արմատավորմանը: Եթե ես դառնամ տնօրեն, իրենք կզգան, թե ինչ սխալ են գործել իմ նկատմամբ: Իսկ եթե Արայիկ Խզմալյանը գա տնօրեն, ես կհետևեմ նրա աշխատանքներին, ըստ այդմ կա´մ կօգնեմ, կա´մ ահեղ ձևով կորոտամ»:

Խոսելով Մատենադարանի գիտահետազոտական, զբոսաշրջային մեծ պոտենցիալից` մեր զրուցակիցը նկատում է. «Այցելուները պետք է մեր սալարկած ուղու ստորոտից հերթ կանգնեին մինչև ցուցասրահներ: Մենք դրան պետք է հասնենք:Մատենադարանը կարող է դառնալ տուրիստական ինդուստրիայի բրենդ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան