Երևանի քրեական դատարանի հեռախոսները պարտքի պատճառով անջատված են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի քրեական դատարանի հեռախոսահամարների ելքային զանգերը մեկ շաբաթ է՝ պարտքի պատճառով անջատված են։

«Ձեր հեռախոսից չի թույլատրվում օգտվել՝ պարտքի պատճառով»,- հայտնում է կապի օպերատորի ինքնապատասխանիչը։

Անջատված են եղել նաև Երևանի քաղաքացիական դատարանի հեռախոսահամարները, սակայն ԲԴԽ մամուլի ծառայությունից Factor.am-ին հայտնեցին, որ այժմ քաղաքացիական դատարանի հեռախոսների հարցը կարգավորված է, իսկ քրեականի դատարանի հեռախոսների խնդիրը լուծելու համար աշխատանքներ են տարվում, արդյունքների մասին կտեղեկացնեն հավելյալ։

Նշենք, որ Երևանի դատարանի հեռախոսահամարները սպասարկում է Team Telecom Armenia ընկերությունը։ Կապի օպերատորը հնարավորություն ունի միակողմանի արգելափակելու հեռախոսազանգերը, և այս դեպքում, ըստ ամենայնի, արգելափակվել են միայն Երևանի դատարանների ելքային զանգերը, ինչը նշանակում է, որ հեռախոսահամարին զանգեր ստացվում են, բայց զանգեր կատարել հնարավոր չէ։

Երևանի դատարանում սա միակ ֆինանսական խնդիրը չէ․ աշխատակիցներն այս ամիս չեն ստացել նախորդ ամսվա՝ հունիսի աշխատավարձերը։ Նրանց հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին աշխատավարձ կստանան, ընդ որում՝ աշխատակիցներն այս խոստմանը ևս տարակուսանքով են վերաբերում։

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Երևանում գործում են քրեական և քաղաքացիական դատարաններ, քանի որ Երևանի դատարանը բաժանվել է՝ ըստ քաղաքացիական և քրեական մասնագիտացումների։ Բարձրագույն Դատական խորհրդի մամուլի ծառայությունից Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանների աշխատակիցների աշխատավարձերի խնդրին՝ հայտնեցին, որ դատարանների բաժանումից հետո անհրաժեշտություն է առաջացել Երևանի դատարանի բյուջեն 2 մասի բաշխելու։ Այս որոշումը դրվել է շրջանառության մեջ, սպասում են համապատասխան որոշման ընդունմանը, ամեն ինչ արվում է՝ հնարավորինս արագ աշխատավարձերի խնդիրը լուծելու համար։

Արաքս Մամուլյան