Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին․ 3-ից կսկսվեն առաջադրումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Գործադիրը որոշումն ընդունեց այսօր, որն ուժի մեջ կմտնի վաղվանից։ Ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, որի ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակացույցը կսահմանի յոթօրյա ժամկետում։ Սակայն, ըստ Ընտրական օրենսգրքի, պաշտոնական առաջադրումները սկսվելու են օգոստոսի 3-ից մինչև 13-ը, իսկ օգոստոսի 13-ից մինչև 18-ը ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փուլն է։ Մինչ այդ, կուսակցությունները պիտի հասկանան՝ իրենց կանոնադրությունը համապատասխանո՞ւմ է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պահանջներին, թե՞ ոչ։

«Այն քաղաքական ուժերը, որոնք վերջին երկու տարում քաղաքական ակտիվություն չեն դրսևորել, այսինքն՝ համաժողով չեն արել, պետռեգիստրի հետ որևէ առնչություն չեն ունեցել, լավ կլինի՝ մինչև առաջադրումն իրենց փաստաթղթային բազան ճշտեն, որովհետև դա օրենքի պահանջ է»,- ասում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

2023 թվականի ապրիլի դրությամբ՝ ՀՀ-ում գրանցված է 117 կուսակցություն, որոնցից, ըստ Հովակիմյանի, ընդամենը 30-ի կանոնադրությունն է  համապատասխանում Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքին։ Հովակիմյանն ասում է՝ եթե ներկայացված փաստաթղթերում լինեն բացառապես տեխնիկական խնդիրներ, վրիպակներ, ապա կուսակցությունը դրանք կարող է շտկել 48 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում՝ ընտրություններին չի մասնակցի։

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 23-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Քվեարկության և դրան նախորդող օրը ցանկացած քարոզչություն արգելվում է:

Մինչ այս պահը, այսինքն՝ ընտրություններից երկու ամիս առաջ, արդեն իսկ 10-ից ավելի կուսակցություններ հայտարարել են ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի քան մեկ տարի առաջ էր հայտարարել, որ իրենց քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ  Տիգրան Ավինյանն է։ Նա 2022 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։

Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը չի բացառել, որ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, իսկ թե ո՞ր կուսակցության ցուցակով, չի բացահայտել։ 

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանն էլ ավելի վաղ Factor TV-ին ասել էր, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ընտրություններին մասնակցության ձևաչափ դեռ չի քննարկել, չգիտեն, թե ով է լինելու կուսակցության քաղաքապետի թեկնածուն։

2021-ի ամռանը հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար  Մանե Թանդիլյանը։ 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Հայաստանի Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է։ Ինքը՝ Սարգսյանը, Factor TV-ին ասել էր՝ երկար քննարկումների արդյունքում են որոշել, որ ցուցակը գլխավորի քաղաքական անցյալ չունեցած անձը։

2021-ին հիմնադրված «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է։ 

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ 2018 թվականից նա Երևանի ավագանու անդամ է, «Լույս» խմբակցության ղեկավարը։ 

Ավագանու ընտրություններին կմասնակցի նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք մեկ տարի Կենտրոն վարչական շրջանը ղեկավարած Վիկտոր Մնացականյանը։ Նա հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի նոր ստեղծվելիք կուսակցությունով։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝  Նատալյա Ռոտենբերգին։  

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Նախընտրական ցուցակը կգլխավորի վարչության անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանը։ 

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակն էլ կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ 

«Հանրային ձայն» և «Ալյանս» կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցեն դաշինքով, բայց դեռ հայտնի չէ քաղաքապետի թեկնածուի անունը։ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել ավագանու ընտրություններին և երկար քննարկումներ է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ։

Ավագանու ընտրություններին մասնակցությունը չի բացառել նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն, փողոցային պայքարում հաջողության չհասնելուց հետո խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Արթուր Վանեցյանը։

Տեղեկություններ կան, որ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև 2021-ի տարեվերջին իշխող «Իմ քայլի» կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը․ նա դեռևս չի անդրադարձել ընտրություններին իր մասնակցության մասին լուրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան