Մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «Հայաքվե» նախաձեռնության Մարտունու ներկայացուցիչների վրա

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Մի քանի քաղաքացիներ այսօր Մարտունիում հարձակվել են «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչների վրա։ Նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը Factor.am-ին փոխանցեց, որ թղթեր են պատռել, հարվածներ հասցրել քաղաքացիներին։

«Մեր այնտեղի ներկայացուցիչները հայտնել են, որ երկու առանձին խումբ են, որոնք պարբերաբար փորձում են սադրանք հրահրել, տեղում քաղաքացիներին հորդորել, որ չգնան ստորագրելու։ Մարզերի մակարդակով այս նույն երևույթը կա, բայց այսպես ընդգծված չէ, մարդիկ են շրջում, վախեցնում մյուսներին՝ չգնաք, չստորագրեք»,- ասաց Աննա Կոստանյանը։

Նրա խոսքով՝ տեղում եղել են երեք աշխատակիցներ և այլ քաղաքացիներ, ոստիկանները փորձել են հարձակվող քաղաքացիներին հեռացնել տարածքից։ «Վնասվածք ստացած մարդիկ կան, թե՝ չէ, դեռ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ մի կնոջ հասցրել են արտասվելու աստիճանի։ Ենթադրում եմ՝ հայհոյանքններ կամ սպառնալիքներ են հնչել»,- հավելեց նա։

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն այս օրերին հանրապետության տարածքում փորձում է 50 հազար ստորագրություն հավաքել։ Նպատակն Ազգային ժողով Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծ ներկայացնելն է, որով առաջարկում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող պաշտոնատար անձին 10-15 տարվա ազատազրկման դատապարտել։

Անի Թամրազյան