Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին․ տեղեկացնում են մարզպետարանում։

Ողջունելով դեսպանին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ կարևորում է համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը։

«Ուրախ ենք ձեզ Շիրակի մարզում հյուրընկալելու։ Գիտեմ, որ Գյումրիում առաջին անգամ չեք, արդեն իսկ ծանոթ եք մեր մարզին, ուստի Շիրակի մասին երկար չեմ խոսի, չնայած որ ինչքան էլ խոսենք մեր մարզի մասին՝ էլի ասելիք կունենանք։ Գնահատելի է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Շիրակի մարզի բնակավայրերում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, տարբեր դրամաշնորհային ծրագրեր։

Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին և ապակենտրոնացված համագործակցությանը համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»,- նշել է մարզպետը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելում Շիրակ, քանի որ ամեն անգամ նոր ու դրական տպավորություններով է հեռանում։
Դեսպաանը խոսել է հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման մասին՝ կարևորելով դրանց խորացումը տարբեր բնագավառներում. «Հայաստանի Հանրապետությունը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար։ Մենք շահագրգիռ ենք համատեղ աշխատանքով համագործակցությունը սերտացնելու հարցում»։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև մշակույթի, երիտասարդության բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի, հանդիպման ավարտին՝ հուշանվերներով փոխանակվել։