Տաթևում տեղի է ունեցել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Լուրեր

08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավորի կողմից պատվիրված սպանության դեպքը
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
Բոլորը

«Տաթևի Վերածնունդ» ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Մարսելի Musicatreize անսամբլի և Ֆրանսիայի ռադիոյի (Radio France) պատանեկան երգչախմբի հետ համագործակցությամբ, Տաթևում կազմակերպել էր «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։

Ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լորան Գոդեն, ով  ոգեշնչվել է Տաթևի վանական համալիրի հազարամյա պատմությունից։ Երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, ով դիմել էր IDeA հիմնադրամին՝ ստեղծագործության պրեմիերան Տաթևում կազմակերպելու գաղափարով։ «Արշակի երգը» պատմում է մարդկային լեզվի կորստի մասին և թե ինչպես են մարդիկ փորձում փրկել բառերն անհետացումից։

Հուլիսի 6-ին Տաթևի վանքի բակում Ռոլան Հայրապետյանի ղեկավարած Musicatreize անսամբլը, Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախումբն ու Տաթևի վանքի մանկական երգչախումբն առաջին անգամ միասին կատարեցին ստեղծագործությունը։ Մինչ համերգը, Ֆրանսիայի ռադոյի պատանեկան երգչախումբը վարպետության դասեր է անցկացրել Տաթևի երգչախմբի համար։ Համերգի փորձերն ու վարպետության դասերն անցկացվել են Երևանում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում։

«Չնայած Տաթևի երգչախմբի երգացանկը տարբերվում է ֆրանսիական երգչախմբի երգացանկից, այնուամենայնիվ մեզ հաջողվեց շփման և մշակութային հաղորդակցության կամուրջ ստեղծել հայ և ֆրանսիացի երեխաների միջև։ Վստահ եմ, որ սա անմոռանալի փորձառություն է թե՛ Տաթևի երեխաների, թե՛ ֆրանսիացի պատանիների համար», – համերգի ավարտին ասել է կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը։

Բացօթյա պրեմիերային ներկա էին Տաթևի և հարակից համայնքների բնակիչներ, զբոսաշրջիկներ, որոնք շուրջ մեկ ժամ վայելել են Տաթևի սաների ու ֆրանսիացի երաժիշտների համատեղ ելույթը։ 

IDeA հիմնադրամն ու «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամը համերգային այցը կազմակերպել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ: IDeA հիմնադրամի տնօրեն Ռաֆի Պաղճեանը կարևորել է այս միջոցառման կազմակերպումը ոչ միայն Տաթևի վանքի հանրահռչակման, այլև տարածաշրջանում մշակութային կյանքի ակտիվացման  տեսանկյունից։

«IDeA հիմնադրամը հպարտ է համագործակցել Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախմբի և Մարսելի  Musicatreize անսամբլի հետ և հյուրընկալել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Տաթևում։ Մենք վստահ ենք, որ այս համերգը կբարձրացնի Տաթևի ճանաչելիությունը ֆրանսիացի միլիոնավոր ունկնդիրների շրջանում և կնպաստի, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ Ֆրանսիայից և ֆրանսախոս երկրներից այցելեն այս պատմական վայրը։ Չափազանց կարևոր է, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծված Տաթևի մանկական երգչախումբը հանդես է գալիս աշխարհում ճանաչված երգչախմբի  հետ։ Վստահաբար կարելի է ասել, որ սա Տաթևի երեխաների համար բացառիկ հնարավորություն է»,- ասել է Րաֆի Պաղճեանը։

«Արշակի երգ» ստեղծագործությունը հուլիսի 7-ին ներկայացվել է նաև Դիլիջանում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը,  Դիլիջանի բնակիչներ, զբոսաշրջիկներ։ 

«Արշակի երգ»-ի ֆրանսիական պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի ռադիոյի մեծ համերգասրահում։