Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի եւ աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը պատիվ ունեմ ես ղեկավարելու»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue») 8-րդ միջազգային համաժողովին: «Տպավորված եմ այցից, որի շրջանակում նաեւ հանդիպել եմ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այցի ընթացքում տեղի են ունեցել նաեւ մի շարք արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ: Պետք է ասեմ, որ այցը բովանդակալից էր, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` հավելելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ պրոֆեսոր Աչուտա Սամանտայի այցը նույնպես, ի թիվս բազում ծրագրերի, կնպաստի երկու երկրների միջեւ կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների եւ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողներն ուսանում են Երեւանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում:

Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) եւ սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, որն ուղղված է հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքները, ստեղծված իրավիճակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Նա խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել:

Պրոֆեսոր Աչուտա Սամանտան ներկայացրել է մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի եւ Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, տեղեկացնելով, որ վերջերս մասնակցել է Բուբանեսվարում կայացած G20 համաժողովի շրջանակում անցկացվող Y20 երիտասարդական համաժողովին, շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Աչուտա Սամանտային ընձեռված հնարավորության համար: Նա նշել է, որ երկու պետությունների միջեւ կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա են մեծ հնարավորություններ: «Համաժողովի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ նշանավոր անձանց, տեսել եմ ձեր կատարած անգնահատելի աշխատանքը, որը ոգեշնչում է բոլորին: Ձեր նվիրվածությունն աշխատանքին եւ այն բոլոր բարին, որ անում եք բացառիկ համեստությամբ կարիքավորների համար, անգնահատելի է»,- նշել է Ծովինար Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ այս այցը հնարավորություն կտա գտնելու ամուր կամուրջներ, որոնք կծառայեն երկու երկրներին: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները սկիզբ են առել քաղաքակրթության սկզբից: Երկու երկրներն էլ անցել են շատ դժվար ժամանակներ: Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, եւ այդ հարաբերությունները զարգանում են մեծ ակտիվությամբ: Հայաստանն այսօր դեռ գտնվում է իր անվտանգության խնդիրների լուծման գործընթացում: Ինչպես գիտեք, մեր կառավարության հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելն է, եւ չնայած բոլոր դժվարություններին` մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս գործընթացում»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ պատիվ ունի մեծ պատասխանատվությամբ ընդունելու KIIT եւ KISS համալսարանների միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ դառնալու առաջարկը: Ծովինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հայ ուսանողներին KIIT-ում լիարժեք կրթաթոշակով սովորելու ընձեռված հնարավորության համար: