ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները կխստացվեն, խախտողները կպատժվեն․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները և պահանջների խախտումները պատժելի դարձնել բոլոր դեպքերում՝ անկախ այն հանգամանքից՝ այն բարձրացված է պետակա՞ն շենքի վրա, թե՞ մեկ այլ վայրում: Համապատասխան նախագիծը ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Դրոշի մասին օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է լինի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Նախագծով առաջարկվում է ՀՀ դրոշին ներկայացվող վերոնշյալ պահանջները խախտելու դեպքերում տուգանք սահմանել: Ըստ այդմ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30 000-50 000 դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70 000-100 000 դրամով:

Փոխախարարի խոսքով՝ խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ՀՀ ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց Վարչական դատարան դիմելու:

«ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման հսկողությունն իրականցնում և պատասխանատվություն կիրառում է ՀՀ ոստիկանությունը, եթե դրոշը տեղադրված, ամրացված կամ բարձրացված է շենքերի և շինությունների վրա կամ դրանցից դուրս, կամ դրանց արտաքին հատվածի վրա»,- նշեց Հարությունյանը

Փոխնախարարը նաև հավելեց, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական, մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:

Մանրամասները՝ տեսանյութում։