Զինծառայողների և նահատակվածների երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետբյուջեի միջոցներով. նախագիծ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը պետական բյուջեի հաշվին կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:

Փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:

Առաջարկվում է ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման: