Դասակի հրամանատարը մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N հրամանի համաձայն՝ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն – Շիկահող – Ծավ – Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում: Նշված հրամանի համաձայն` նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել N մարտական դիրքում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները հարձակում են գործել մարտական դիրքերի ուղղությամբ:

Մարտի ժամանակ, Հ.Մ.-ն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, պատշաճ կերպով չի իրականացրել իր պարտականությունները և, առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու, միայնակ թողել է մարտական հենակետը: Իր ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ Հ.Մ.-ն ժամը 01:00-ի սահմաններում՝ առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ:

2023 թվականի հունիսի 20-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

2023 թվականի հուլիսի 6-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։