Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահին
Քաղաքականություն
10.07.2023 | 21:27Այսօր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
Նախագահ Սանդուն հաջողություն է մաղթել դեսպան Կարապետյանին իր նոր առաքելությունում և կարևորել մեր երկրների քաղաքական տնտեսական և մշակութային հարաբերությունների ակտիվացումը։