ՆԱՏՕ-ի երկրները կարող են Ուկրաինայի վերաբերյալ անհատական ​​հռչակագրեր ընդունել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները կարող են Ուկրաինայի վերաբերյալ անհատական ​​հռչակագրեր ընդունել։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անհատական պարտավորություններ են ստանձնելու՝ օգնելու Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին որոշում կայացնելու փոխարեն։

Անհատական պարտավորությունները նշանակում են, որ Ուկրաինան կստանա հետագա ռազմական մատակարարումներ, հետախուզական տվյալներ և աջակցություն՝ իր պաշտպանական քաղաքականության բարեփոխման համար։

Բացի այդ, կբարձրանա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի կարգավիճակը՝ այն կստանա խորհրդի մակարդակ, որը Կիևին հավասար տեղ կապահովի բանակցությունների սեղանի շուրջ և արտահերթ խորհրդակցությունների համար նիստեր հրավիրելու իրավունք։

Հիշեցնենք, որ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու է Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցը, սակայն դա կարող է տեղի չունենալ։ Ուստի, ՆԱՏՕ-ի հիմնական անդամներն այժմ դիտարկում են Ուկրաինայի հետ համագործակցության այլ ձևեր:

Տաթև Ֆռանգյան