ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը
Քաղաքականություն
10.07.2023 | 11:18Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։
Արտահերթ նիստում քննարկվելու են հարցեր, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում ստացել են դրական եզրակացություն։
ԱԺ աշնանային նստաշրջանն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 11-ին։