Կալանավորվել է ՊՆ զորակոչային բաժանմունքի պետը․ զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերևույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։

«Քննչական խմբի անդամների և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, քննչական և այլ վարութային գործողությունների, այդ թվում՝ մեկ տասնյակից ավել հասցեներում միաժամանակյա խուզարկությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների՝ միմյանց փոխլրացնող գործողությունների ամբողջական շղթան, որը, թերևս, վերջին ժամանակների ամենախոշոր բացահայտումներից մեկն է։

Մասնավորապես, պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ Վ.Մ.-ն նախնական համաձայնության է եկել մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ա.Մ.-ի հետ, վերջինիս միջոցով՝ իր ներկայացրած զորակոչիկների փոխարեն գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» հաստատված ախտորոշում ունեցող անձի ներկայացնելու հետազոտության, ապա զորակոչիկների անուններով ստացված համապատասխան հետազոտության կեղծ ախտորոշմամբ ակտերը տրամադրել իրեն։ Այնուհետև Վ.Մ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, հետազոտության ակտերը ներառել է համապատասխան զորակոչիկների զորակոչային անձնական գործերում՝ այդ հիմքով զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար։

Իր հերթին, Վ.Մ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով, Ա.Մ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ս.Վ.-ի, Ն.Հ.-ի և հաստատված գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ առողջական խնդիր ունեցող Է.Հ.-ի հետ, որի շրջանակներում Է.Հ.-ն մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններ է անցել տարբեր բժշկական կենտրոններում Վ.Մ.-ի ներկայացրած զորակոչիկների փոխարեն, և արդյունքում վերջիններիս վերաբերյալ կազմվել է զորակոչից տարկետման իրավունք վերապահող ախտորոշում։

Վերոնշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար բաժանմունքի պետ Վ.Մ.-ն յուրաքանչյուր զորակոչիկի համար որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր 29.288.229,6 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար գումար, որից յուրաքանչյուր դեպքով 2.000-ից 3.500 ԱՄՆ դոլար փոխանցել է Ա.Մ.-ին։

2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) երեք դրվագ հանցագործություն կատարելու համար։

Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել նաև Ա.Մ.-ին, Վ.Ս.-ին, Է.Հ.-ին, Ն.Մ.-ին և Լ.Գ.-ին։

Վ.Մ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր խմբի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում ևս 5 զորակոչիկների նույն եղանակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար յուրաքանչյուրից որպես կաշառք առանձնապես խոշոր չափերով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանալու վերաբերյալ, որի փաստական հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղոորդագրության մեջ։