Հայաստանում ներքին գործընթացներ են սպասվում. Սերժ Սարգսյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սերժ Սարգսյանի կարծիքով Հայաստանում ներքին գործընթացներ են սպասվում․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է 3-րդ նախագահն` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Չեն կարող այդպիսի գործընթացներ չլինել։ Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ․․․ Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդ, ում 10 անգամ կարող են խաբել, և ինքը դա չզգա: Այսինքն՝ կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ինչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգությունը դրանում է, ուրիշ ոչ մի բանում»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովում մեղադրում են նախկին իշխանություններին՝ հիշատակելով մադրիդյան ու կազանյան փաստաթղթերը:

«Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է: Իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ չափաբաժին կար: Հոգեբաններն ասում են, որ ստախոսները, ի վերջո, գալիս, հասնում են մի հանգրվանի, որ իրեքն են սկսում իրենց ստերին հավատալ: Բայց կա մի հուսադրող հանգամանք. Նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է: Հույս ունեմ, որ գտնվում ենք վերջին փուլում»,-ասաց Սարգսյանը:

Երրորդ նախագահն անդրադառնալով իր կուսակից Արմեն Աշոտյանի կալանավորմանը՝ հայտարարեց, թե Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունները նրանից վախենում են։