Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ս․թ․ հուլիսի 11-ին բողոքի ակցիան են իրականացնելու՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։

«Իրավապահ մարմիններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ կապված ՀՀ ոստիկանության կողմից մեր գործընկերների դեմ ուժ կիրառելու, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հայտնի դեպքերով՝ փաստաբաններիս իրավունքներն ակնհայտ խախտելու, իսկ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իր նախընտրած փաստաբանների միջոցով պաշտպանվելու իրավունքը խախտելու մասով, ակնհայտորեն վկայում են նրա մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի հարգում փաստաբանի և նույնիսկ դատավորի և դատավորների իրավունքները, իսկ այդ պայմաններում ուրիշ մարմիններից որևէ բան ակնկալելն անհեռանկար է։

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, 06․07․2023 թվականի հայտարարությամբ, հայտնել է իր մտահոգությունը՝ արձանագրելով, որ․ «․․․ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ, և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել:

․․․Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը:

․․․ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով:

Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը:

Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները»:

Այս ամենը, ինչպես նաև երեկ, համացանցում Դավիթ Հարությունյանի գործով տարածված ձայնագրությունը՝ փաստաբանների իրավունքների կոպիտ խախտման մասին վկայում են առ այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, ռեալ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը և դատական իշխանությանը, ով ամեն ինչի պատրաստ է՝ իր քմահաճույքները բավարարելու համար։ Ցավոք, այդ ամենը շուտով խիստ բացասական ազդեցություն և հետևանք է առաջացնելու մեր պետության հեղինակության և մեր բոլորիս համար։

Նշված հանգամանքով պայմանավորված, երեքշաբթի օրը, 11․07․2023 թվականին, ժամը 12։30-ին բոլորիդ հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի, պահանջելու Կարեն Անդրեասյանի հրաժարականը։

Սույն կոչս ուղղված է նաև լրագրողներին (ում իրավունքները ևս կոպտորեն խախտեց ԲԴԽ-ն), գործող և նախկին դատավորներին, ովքեր, արդեն առանց կաշկանդվելու իրենց վարքագծի կանոնագրքով, կարող են օգնել դեռևս գործող իրենց գործընկերներին՝ օր առաջ ազատվելու դատական իշխանությունը քանդող, իրավական պետության հիմքերը խարխլող Կարեն Անդրեասյանից։

Վստահ եմ, որ միայն Ձեր և փաստաբաններիս համատեղ պայքարը կարող է կանգնեցնել իրենց։ Միասնական ճակատով պետք է պայքարենք, հակառակ դեպքում՝ հաջորդը հենց Դուք եք լինելու, իսկ մենք և մեր վստահորդները՝ մնալու ենք առանց լավ դատավորների կողմից մեր գործերի քննության հնարավորության»։